Զինված խմբի անդամների հեռախոսազրույցը գաղտնալսվել է ՝ առանց սանկցիայի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ: Երբ մեղադրող դատախազը ներկայացնում էր գրավոր մի շարք ապացույցներ, խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դժգոհություն հայտնեց: Նա դժգոհեց, որ մեղադրող կողմը ներկայացնում է այն տվյալները, որոնք իրեն են հետաքրքիր ներկայացնելու համար՝ զենք, զինամթերք, հանցագործ: Արթուր Վարդանյանը, դիմելով մեղադրող դատախազներին, ասաց. «Բոլորը մեղավոր են, դուք եք սուրբ… 64 միլիարդ դոլար թալանված երկրում ձեզ հետաքրքրել է, որ գտել եք իրեք հատ ձեռնոց, էրկու հատ դիմակ… Կեսը կարդում են, կեսը չեն կարդում… Կարդում են էն, ինչ կարան հանրությանը ներկայացնել… Առաջին հանցագործը դուք եք, մտեք ինտերնետ՝ կարդացեք…»: Նախագահողը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացրեց ամբաստանյալ Արթուր Վարդանյանին՝ մեղադրողներին վիրավորելու համար: Ամբաստանյալ Արա Պողոսյանն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը հայտարարեցին, որ Արա Պողոսյանի տնից առգրավվել է նրա ծառայողական համազգեստը, բայց այն ներկայացվում է՝ որպես Նորք-Մարաշի առանձնատնից առգրավված համազգեստ: Նշենք, որ մեղադրող դատախազն այսօր ներկայացնում էր Նորք Մարաշի տնից առգրաված իրերի ցանկը, այդ թվում ամբաստանյալների բջջային հեռախոսները, որոնցից մի մասը գաղտնալսվել է: Ամբաստանյալ Արա Պողոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր ու Էդվարդ Ներսիսյանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են՝ առանց գաղտնալսման սանկցիա ունենալու: Նա հայտարարեց նաեւ զննության արձանագրության մեջ նշված է, որ իր աշխատանքային համազգեստը առգրավվել է Մարաշի տնից, մինչդեռ այն առգրավվել է իր տնից: Արթուր Վարդանյանը հարցրեց. «Ո՞վ ա որոշել՝ ո՞ր հեռախոսն ա գաղտնի, ո՞րը՝ հիմնական,հետաքրքիր ա:Դուրս ա գալիս, որ ես ավելի շատ գաղտնի հեռախոս եմ ունեցել, քան՝ հիմնական,չեմ կարողանում հասկանամ»: Նախագահողը Արթուր Վարդանյանի հետ տեղում խոսելու համար նախազգուշացրեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանին: Վերջինս զարմացավ. «Շատ հանգիստ եմ խոսացել… Բա որտե՞ղ խոսանք…»: «Նիստը խանգարում ես… Տեսակցություն վերցրու՝ խոսեք»,- ասաց նախագահողը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի, դատարանը կշարունակի հետազոտել գործում առկա ապացույցները:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շոյգու. Մի՞թե շարքային հայ քաղաքացիները չեն վճարելու վտանգավոր փորձարկումների համար Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, թերմշակված որոշում է. Շոյգու Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ Վթարային ջրանջատումներ Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կhարվածի Իրանին. Սուրեն Սարգսյան Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի ու հաջողությունների հասնի. Ջեյ Դի Վենս Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում Որոշել են համայնքապետերի վախը բռնել. «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. «Ժողովուրդ» Ով կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինը. կուսակցությունում տհաճ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ» Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» Արարատ Միրզոյանը ՔՊ–ում ձայներ է ստացել իր չեզոք եւ հավասարակշիռ կեցվածքի համար․ «Հրապարակ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. սպառնացել են «սլիվ անել» կազմակերպիչների անունները․ «Փաստ» ՔՊ–ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու․ «Հրապարակ» Մի՛ տրվեք հակառակորդի տեղեկատվական սադրանքներին. Հայրապետյանը զգուշացնում է ադրբեջանական ֆեյք էջի մասին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու օրում 30 չվերթ են կատարել դեպի Մերձավոր Արևելք Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը Ինչպես են սկսվել կրակոցները. բացառիկ տեսագրություն. 40 տղաների հանդիպումը (տեսանյութ) «Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները Աջափնյակի կրակոցների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ մի շարք հոդվածներով Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման մթնոլորտում. թեմի քահանաները՝ նախկին Գևորգ Սրբազանին Պետք չէ հուսալքվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը, նրա ազատությունը տեսնելու ենք․ իրավապաշտպան Ընտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am