Բրյուսելի նուրբ ակնարկը Երևանին. ուշագրավ քայլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Սվիտալսկու քայլն ինքնին ուշագրավ է, մանավանդ, որ Հայաստանի օֆիցիոզ քարոզչությունն ավելի շատ կենտրոնացավ ոչ թե Մոգերինի-Նալբանդյան հանդիպման, այլ` Եվրախորհրդարանում վերջինիս ունեցած ելույթի վրա: Անկասկած է, որ քաղաքական իր նշանակությամբ Մոգերինի-Նալբանդյան հանդիպումը շատ ավելի կարեւոր է, մանավանդ, որ Եվրամիության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն, ըստ էության, արձանագրել են այն առաջնահերթությունները, հիմնասյունները, որոնց շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը կյանքի են կոչելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Եվ ահա` Սվիտալսկին որոշել է տեսահաղորդագրության միջոցով պատմել նախօրեին ստորագրված փաստաթղթի բովանդակությունը: Ըստ ամենայնի, Բրյուսելում գիտակցում են, որ թեեւ Սերժ Սարգսյանն է շրջանակային համաձայնագրի հիմնական շահառուն, Հայաստանի իրական եվրաինտեգրում հնարավոր է միայն հասարակության սուբյեկտության պարագայում: Մյուս կողմից` Եվրամիության պաշտոնյաները հասկանում են, որ Հայաստանի իշխանություններին Բրյուսելից պետք է փող եւ լեգիտիմություն ու փորձում են Երեւանի եւ Բրյուսելի երկխոսությունն ու օրակարգը դարձնել հնարավորինս թափանցիկ` հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական գործընկերների շրջանակն ընդլայնելու նպատակով: Արդյոք Սվիտալսկու ինֆորմացիոն տեսահաղորդագրությունը Երեւանի եւ Բրյուսելի ընդհանուր, փաթեթային համաձայնությունների մի մասն է, թե՞ Սվիտալսկին կամ Եվրամիությունն ուղղակի հաղորդակցություն են փնտրում մեր հասարակության հետ` իշխանություններին բավարար չափով չվստահելու հետեւանքով: Անշուշտ, դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն Սվիտալսկին երեկ, ըստ էության, ներկայացրել է Հայաստանի եւ Եվրամիության գործընկերության, երկխոսության չորս հիմնասյունները, որոնց շարքում հատկապես կարեւորել է լավ կամ արդյունավետ կառավարումը, ընտրական օրենսդրության բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, էներգետիկ անկախությունը: Սրանք թեմաներ են, որոնց «տնային առաջադրանքները» Երեւանը, որպես կանոն, լավ չի կատարում: Հատկապես ընտրությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Հայաստանի եւ ԵՄ ներկայացուցիչների հրապարակային բանավեճերը երբեմն ճգնաժամ են հարուցում Երեւանի եւ Բրյուսելի հարաբերություններում: Սվիտալսկին երեկ խոսել է հատկապես այս խնդիրների մասին` հասկացնելով, որ դրանց շուրջ առաջընթացն է համարվելու Հայաստանի եվրաինտեգրման հիմնական ցուցիչ, ըստ այդմ` մեր երկրի ֆինանսավորման երաշխիք: Սովորաբար Սվիտալսկու նուրբ ակնարկներին հաջորդում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների պարզաբանումները: Ըստ այդմ` սպասենք Երեւանի արձագանքին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am