«Ապրիլից հետո լճացում է սպասվում»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» երեկ պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրեցին որպես ՀՀ 4–րդ նախագահի թեկնածու: Մինչ այս շրջանառվում էին կարծիքներ, որ նախագահի պաշտոնը դարձել էր բանակցությունների այն առարկան, որը Սերժ Սարգսյանի համար ծառայելու էր վարչապետի պաշտոնում իր ուզած դասավորությունը ստանալու համար: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ նախագահի պաշտոնի մասով, այնուամենայնիվ, ամեն ինչ պարզ է հենց այն պահից, երբ թեկնածուն սկսեց իր քարոզարշավը: «Այն PR քարոզարշավ էր, որովհետև եթե նա համաձայն չլիներ նախագահի պաշտոնը զբաղեցնել, դժվար թե այդ PR քարոզարշավն անցկացներ: Երբ նա սկսեց PR քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, այն ժամանակ էլ տվել էր իր համաձայնությունը: Մնացածն արարողակարգային իրադարձություններ են՝ լուրջ քննարկելու անհրաժեշտություն չկա: Ըստ իս՝ նախագահի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը ոչ ոքի հետ չի բանակցել. դա այն պաշտոնն է, որը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Առավել ևս այն դեպքում, երբ առանց այդ էլ բավականին սեղմ իրավունքներ ունեցող այդ պաշտոնից կրկին իրավունքներ վերցրեցին: Հիմա ընդամենը Անգլիայի թագուհու պաշտոն է, առանց Անգլիայի թագուհու հեղինակության: Այդ պաշտոնը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալյանը շեշտեց՝ ապրիլին ընդառաջ ամենակարևորը վարչապետի հարցն է. «Այս պահի դրությամբ 90 տոկոսով պարզ է, թե ով է լինելու վաչապետը: Ինտրիգն 90%–ով էլ չկա, որովհետև հստակ է դառնում, թե ով է լինելու այդ պաշտոնում»: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության անդամների հրաժարականի դիմումներին ու այն հանգամանքին, որ պաշտոնից հեռանալ ցանկացողներն ու հեռացողները վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից են, Արմեն Բադալյանը նշեց. «Դժվար է ասել, որ դա թիմ է, որովհետև թիմը գաղափարական մարդկանց խումբ է, որոնք մեկ նպատակի հասնելու համար նպատակադրված են ինչ–որ գործողություններ իրականացնել: Դժվար է ասել, որ այդ մարդիկ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են: Կարող ենք ասել, որ նրա կողմնակիցներն են, որովհետև կողմնակիցը պասիվ կարգավիճակ է ենթադրում, իսկ թիմակիցը, ի վերջո, ավելի ակտիվ է: Նրանք, ի վերջո, մի նպատակի պետք է հասնեին: Նպատակը, բնականաբար, իրենց ղեկավարի՝ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն ուղղված գործողություններն էին, որոնք չեղան: Մենք չտեսանք, որ նրա թիմակիցներն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կատարեին»: Քաղտեխնոլոգի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի կողմնակիցների համար արդեն պարզ դարձավ, որ իրենց փաստացի ղեկավարը ապրիլից հետո վարչապետի պաշտոնում չի մնալու. «Անիմաստ է շարունակել աշխատանքը՝ պետք է սեփական ճակատագրի մասին որոշում կայացնել, քանի որ չի բացառվում և շատ հնարավոր է, որ նոր վարչապետը նոր նախարարներ և փոխնախարարներ նշանակի: Այս պարագայում նա արդեն իր թիմակիցներին կնշանակի, ովքեր ավելի ուժեղ են, քան Կարեն Կարապետյանի կողմնակիցները»: Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ արդեն նշմարվում է այն իրավիճակը, որը սպասվում է ապրիլից հետո: «Լճացում է սպասվում: Երբ վերջնականապես հաստատվի, որ գործող նախագահը վարչապետ է լինելու, նշանակում է՝ Հայաստանում բավականին երկար ժամանակ որևիցե առաջընթաց տեղի չի ունենա: Լճացման ժամանակաշրջան կսկսվի, որը զարգացման չի բերի»,– եզրափակեց քաղաքագետը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am