Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ–ին «ֆաստ ֆուդով» կերակրել

«Փաստ» թերթը գրում է. «Ամեն տարի փետրվարին ադրբեջանական քարոզչամեքենան առիթը բաց չի թողնում Խոջալուի դեպքերի մասին իր կողմից հորինած հեքիաթը տարբեր միջազգային կառույցներին մատուցելու համար: Եվ որքան էլ զարմանալի է, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն երկար տարիներ նույն եռանդով ու նվիրվածությամբ այդ սուտը տարբեր փաթեթավորումներով բազմացնում ու տարածում է, ամենայն հավանականությամբ փայփայելով այն միտքը, որ եթե նույն սուտը շատ ասեն, իրենք էլ կհավատան դրան, մարդիկ էլ: Բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ շաքար ասելուց բերանը չի քաղցրանում, և որքան էլ ջանք ու եռանդ թափեն, ինչքան էլ խավիարային դիվանագիտություն վարեն կամ նավթադոլարներով փորձեն թարմ ականջ գտնել միջազգային ասպարեզներում, միևնույն է ոչինչ էլ չի ստացվի, քանի որ բոլորն արդեն գիտեն, թե Ադրբեջան ասելով՝ ինչ որակի գիշատիչի հետ գործ ունենք: Եվ որպեսզի 2018 թվականն Ադրբեջանի կյանքում չառանձնանա՝ որպես գիտակցական առաջընթացի տարի, որոշել են կրկին հիշել Խոջալուն: Ու քանի որ ադրբեջանական քաղաքական վերնախավն այլևս որևէ նոր ասելիք չունի, որոշել է այս անգամ էլ Միլի մեջլիսի ամբիոնից, այսինքն՝ ներքին սպառման համար, նույն «կերակուրը» մատուցել: Օրերս Միլի մեջլիսի նախագահը հայտարարել է, թե Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ պատրաստվում են Խոջալուի դեպքերի մասին հայտարարություն անել: Ու չնայած, ինչ էլ որ ասեն, նորություն չի լինելու, բայց որ այն Ադրբեջանի ընտրություններից առաջ մատուցվող «ֆաստ ֆուդի» էֆեկտ կունենա՝ միանշանակ է: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am