Մենք պետք է լուրջ ընդունենք պատերազմի սպառնալիքը ու պատրաստ լինենք դրան

Ադրբեջանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հաճախակիացել են այդ երկրի իշխանությունների կողմից սպառնալիքներն առ այն, որ Ադրբեջանը կգրավի Երեւանն ու Զանգեզուրը, քանի որ դրանք էլ իր պատմական տարածքներն են: Սրան զուգահեռ լայնամասշատ ռազմական գործողություններ սկսելու ահազանգեր են հնչում: Ազատամարտիկներ դաշինքի անդամ, Ապարան ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունների պատասխանը պետք է լինի տնտեսության զարգացումը, այլ ոչ թե <<տղայականով>> պատասխանը: Նա հիշեցնում է, որ լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանի կենդանության ժամանակ հակառակորդի կողմից նման հայտարարություններ լսելն անհնար էր, հակառակը մենք էինք պատերազմով վախեցնում մեր հարեւաններին.<<Իսկ հիմա մարդը բացեիբաց պատերազմի սպառնալիքներ է հնչեցնում, իսկ մեր ԱԳՆ-ն չգիտես ինչով է զբաղված>>,- նկատում է Պետրոսյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Մյունխենում Ադրբեջանին հասցեագրված ելույթին, Ռազմիկ Պետրոսյանն ասում է, որ չպետք է մեր պատասխանը լինի <<տղայականով>>.<<Մեր պատասխանը պետք է լինի տնտեսության զարգացումը, օլիգարխիայի, արատավոր երեույթների վերացումը, բանակը հզորացնելը, արտագաղթը կասեցնելը, սա է համարժեք պատասխանը: Այսօր մամուլն ահազանգում է Նախիջեւանում զինված խմբավորումների կուտակումների մասին, սրանք պետք է ահազանգ լինեն՝ համախմբվելու, միավորվելու>>: Ռազմիկ Պպետրոսյանի խոսքով՝ այսօր ընդդիմության բացակայության պատճառով է, որ իշխանությունը ինչ ուզում, անում է.<<Կառավարությունն իրիկունը քնում , առավոտը օրենք է հանում եւ առաջին օգտագործման ապրանքների գները թանկանում են>>: Այդուհանդերձ, Պետրոսյանը չի բացառում, որ Ալեւի վարչակազմի կողմից նման հայտարարությունները կարող են զուտ քարոզչական նպատակ հետապնդել արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին, սակայն հաշվի առնելով, որ եթե Ադրբեջանում ներքին վստահություն չլիներ, արտահերթ ընտրությունները չէին կայանա, ուրեմն կարելի է եզրակացնել, որ ներքին սպառման համար այդ հայտարարությունները պետք չեն.<<Ապրիլյան քառօրյան մեզ համար պետք է դաս լինի, ամեն ինչը քաղաքական հողի տակ չպետք է թաղենք, ոչ, մենք սա պետք է լուրջ ընդունենք ու պատրաստ լինենք, քանի պատերազմին պատրաստ լինեն, այնքան ճիշտ հաղթանակներ կունենանք>>: Հիշեցնենք, որ Մյունխենում Սերժ Սարգսյանը անդրադառնալով Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին ասել է.<<Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին>>: Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am