Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ բոլոր դատավորները հետեւի դռնից փախնում էին

Հարցազրույց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանի հետ: -Պարոն Սարուխանյան, ընդդիմադիր Ելք դաշինքը հայտարարել է, որ իրենք գործընթաց են սկսելու Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը կասեցնելու նպատակով:Առայժմ չեն բացահայտում, թե ինչ գործողություններ են նախատեսում, սակայն վստահեցնում են, որ ձեռքերը ծալած չեն նստելու: Ընդդիմադիր դաշտում եւ հանրության մեջ հնարավոր է արդյոք այս գործընթացի շուրջ լայն կոնսոլիդացիա: -Ես բազմիսց եմ հայտարարել, որ քաղաքական ուժերի որեւէ կոնսոլիդացիա ինքնին չի կարող բերել փոփոխությունների, եթե մենք իսկզբանե խնդիրը չդնենք քաղաքացիների նկատմամբ հավատ ներշնչելու:Մինչեւ մենք չունենանք քաղաքացի, իր իրավունքին տեր կանգնող հասարակություն, ոչինչ անել էլ չենք կարող: Կոնսոլիդացիա որ ասում եք, էդ քանի հոգի է ինքը միացնելու՝ տաս հոգի, հիսուն, թե հարյուր: Անգամ էս ենք անելու, էն ենք անելում տասը, քսան հազարը քիչ է, մենք պետք է հասարակություն դաստիարակենք, իրավիճակ ստեղծենք: Եթե դա չկարողանանք ստեղծել ու հասարակությունը հավատով չներշնչվի, ոչ մի բան էլ չի փոխվի: Տեսեք նորից իրենց էշն են քշում: Մի երկու օր առաջ մենք արցախյան շարժմանը նվիրված միջոցառման էինք ներկա, որի կազմակերպիչը Հայաստան փրկության ճակատն էր, առաջինն էլ ես ելույթ ունեցա, որպեսզի բոլորին կոչ անեմ ամեն ինչ դնենք մի կողմ, համախմբվենք, ստեղծենք հանձնաժողովը, միջկուսակցական կոնտակտային խումբը, բայց ոչ մի արձագանք չեղավ, ոչ մի: Բոլոր բանախոսները շարունակեցինք շնորհավորել արցախյան շարժման 30 ամյակը, այնինքն այդ շարժում հասկացողությունը ճիշտ է մարդիկ իրենց հասկացողությամբ հարգում են, բայց դա մեծագույն բլեֆն է, որովհետեւ արցախյան շարժումը իր մեջ չի ներառում հայկական շարժումը, հայկական ինքնորոշումը: Բայց հայկական շարժումը ներառում է այդ ամենն իր մեջ: Սա համոզված եմ դիտավորյալ է արվում, որ հայ ժողովուրդը չկարողանա կենտրոնանա իր ճիշտ արժեհամակարգի շուրջ: Մարդիկ հայտարարում են…ախ ինչի ես հայտարարում, դե հայտարարում ես գնա ու կատարի, փոխանակ բերան-բերան ասացի՝ եկեք հանձնախումբ ստեղծենք: Ճիշտ է ժամանակ չկա, բայց կարող են 24 ժամ օրը աշխատենք, եկեք մի հատ հրավիրեք, տեսնենք ինչ եք անում, չէ բա, գաղտնի են պահում, գնացեք գաղտնի պահեք: -Ելք-ի՞ն նկատի ունեք: -Այո, դուք ասացիք, որ առայժմ գաղտնի են պահում, դե թող պահեն: Մնչդեռ ցանկացած գործունեություն, որը ժողովրդին կբերի հաջողություն, պետք է լինի բաց, թափանցիկ: -Գուցե գործընկրների հետ հանդիպումներ, քննարկումներ կան, լրատվադաշտից են գաղտնի պահում: -Չկա նման բան: Եթե դու այսօր բաց ճակատով դուրս չես գալիս իշխանությունների դեմ, քո ժողովրդի դեմ, գործընկերների դեմ, մնացած գաղտնի գործակալական գործողությունները կբերեն նրան, որ իշխանությունների գաղտնի գործողություններն ավելի հզոր կլինեն, քան քոնը: -Բացառում եք, որ այս հարցում միավորում տեղի ունենա, ինչն իր հերթին հավատ կներշնչի հասարակության շրջանում: -Դուք ոնց եք պատկերացնում միավորումը եթե ինքն արդեն սկսել է իր գործողությունները, երբ ես առաջարկում եմ հանձնախումբ, բայց չէ…ինքն ասում է՝ ես եմ ձիու վրա, ես եմ միակ ընդդիմականը: Այս միջավայրում միավորումն անիմաստ է, իսկզբանե խեղվել է ազնվությունը, նպատակը: -Իսկ Ելքը միայնակ ռեալ հնարավորություն ունի՞ գործընթացը հաջողության հասցնելու համար: -Ոնց կարող է ռեալ հնարավորություն ունենալ, մենք տեսանք այդ հնարավորությունը, շատ կասկածելի վիճակում իրենց հազիվ ձգած 7 տոկոսը: -Կա՞ իրենցից բացի այլ ընդդիմադիր ուժ, որն ունի նման հնարավորություն: -Ռեալ ընդդիմադիր ուժը ժողովուրդն է, բայց եթե չկա քաղաքացի, ո՞նց կարող է ընդդիմություն լինել: Եթե քաղաքացին չի կանգնում, ինչ ընդդիմություն: Ստացվում է փակ շղթա.քաղաքացին ոտքի կկանգնի այն ժամանակ, երբ այդ ազնվությունը տեսնեն: -Փաստորեն, Սերժ Սարգսյանը անարգել նորից իշխանության ղեկին կմնա : -Սերժ Սարգսյանը մեր իբր անկախությունից ի վեր ինչ ուզում անում է, Սահմանադրություն են կեղծում, ոնց ուզում իշխանություն են փոխանցում, ինչ ուզում անում են, սա էլ անարգել կլինի: Սահմանադրությունը փոխելու ժամանակ սրանք ընդամենը գոռում էին՝ ոչ, մենք ՝ ԱԻՄ-ականներս քանիցս կետ առ կետ մշակված Սահմանադրություն էինք տանում Սահմանադրական դատարան եւ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ բոլոր դատավորները հետեւի դռնից փախնում էին, որ անվերջ չստանան մեզանից Սահմանադրության այլընտրանք ու իշխանությունն էլ ԶԼՄ-ներով չհայտարարի, որ այլ պրոյեկտ չի ներկայացված:Ուր էին այդ միավորվողները: Անի Սահակյան  

դիտվել է 1551 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am