Ով գա իշխանության, պետք է վախ ունենա

Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոյսանի համար անհասկանալի է Սերժ Սսարգսյանի վարչապետության դեմ պայքարելու որոշ ուժերի մտադրությունը. նրա կարծիքով պետք է ոչ թե անձնավորված պայքար տանել, այլ համակարգային: Ներկայացնում ենք Պետրոսյանի հետ մեր զրույցը: -«Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ ամեն գնով փորձելու է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը. հնարավո՞ր է, որ այս խնդիրը հանրային եւ քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովի: -Ես չեմ կարող ասել՝ կլինի կոնսոլիդացիա, թե ոչ, բայց որ ժողովուրդը նեղված է այս իրավիճակից եւ պատրաստ այն փոխելու, դա փաստ է. կկարողանան ընդդիմադիր  ուժերը հավատ ներշնչել ժողովրդի մեջ, սա է գլխավորը, այլապես ժողովուրդը հաստատ պատրաստ է պայքարի: Գուցե ընդդիմությունը ինչ որ բան ճիշտ չարեց ու դրանից է նաեւ հավատը պակասել:Բայց այն, որ խնդիրները չեն լուծվել, իշխանությունների հանդեպ կա հակակրանք եւ պայքարի բազա, դա փաստ է: Արտագաղթը, սոցիալական վիճակը, ամեն ինչ վկայում է, որ երկրում դրական իրավիճակ չկա.պայքարի առիթ, ռեսուրս կա. մնում է  ճիշտ ճանապարհ ու մոտեցում ընտրել, վերականգնել նախ մարդկանց հավատը: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը կորսված հավատը վերականգնելու համար: -Պետք է  մի կողմ դնեն  անձնական, կուսակցական, քաղաքական խնդիրները, ամբիցիաները և ծրագիր  կազմեն, դրա շուրջ համախմբվեն, միասին մարտավարություն մշակեն, թիրախներ ընտրեն ու կարողանան ժողովրդի մեջ վերականգնել հավատը: -Ապրիլի 17-ին արդեն նշանակված է վարչապետի ընտրության օրը, Ձեր կարծիքով այս ժամկետում կարելի՞ է որոշակի քայլեր անել ու հաջողություն ակնկալել: -Գիտե՛ք, խնդիրը պետք է ոչ թե անձերի դեմ դնել ու անձերի դեմ պայքարել, այլ այս քաղաքականությունն իրականացնող իշխող ուժի ՝ Հանրապետականի մենաշնորհի դեմ: Ինձ համար Պողոսի կամ Շմավոնի վարչապետ դառնալու խնդիրը  կարեւոր չէ, կարեւոր է այս քաղաքական անպատժելիոթյունը վերացնելն է: Մի անգամ պետք է ժողովուրդը կարողանա իշխանություն ձեւավորել, ի վերջո, կրկնում եմ, խնդիրն անձերը չեն: Ով գա իշխանության, պետք է ունենա այն վախը, որ ժողովուրդը կարող է իրեն հեռացնել: Ղրղզստանի օրինակը տեսեք։Եթե այդ երկրում հնարավոր է այս ամենն իրականացնել, ինչու՞ մեզ մոտ հնարավոր չի: Ուրեմն քաղաքական ուժերը իրենց լիդերապաշտությունը, անձնական ամբիցիաները մի կողմ պիտի դնեն, իսկ մենք ՝հավաքվենք իշխանափոխության նպատակի շուրջ: Հիմա եթե «Ելք»-ը փողոց դուրս գա, մարդիկ կանգնեն հրապարակում, «Ազատամարտիկների դաշինք»-ը դուրս կգա՞ պայքարի: -Ես դաշինքի անունից խոսել չեմ կարող, որովհետեւ այդ հարցը դաշինքում չի քննարկվել։Երբ կլինի, կբարձրաձայնենք։: Երբ համոզվենք,որ մենք այդտեղ անելիք ունենք,իսկ նրանց մոտիվացիան անկեղծ է, իհարկե, անմասն չենք մնա այդ պայքարից: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am