Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է. ՀԺ
Հայկական Ժամանակը գրում է. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները համակարգում: Մեր տեղեկություններով, ոստիկանապետի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արթիկի ոստիկանապետ, մայոր Խորեն Բարխոյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նշենք, որ Բարխոյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունվարի 30-ից: Արթիկի ոստիկանապետի պաշտոնն այս պահին թափուր է: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանի համաձայն էլ՝ փոփոխություն է տեղի ունեցել ոստիկանության Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Մասնավորապես՝ Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արարատի բաժնի պետ, իսկ Արարատի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը՝ Արմավիրի: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
