«Սեֆիլյանի գործը շինծու է հիմնված գործուղված գործակալի ցուցմունքների հիման վրա». Բարսեղ Շուշանյան (փաստաբան) (video)
Փաստաբան Բարսեղ Շուշանյանը վստահ է, որ Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և կան կոնկրետ փաստեր, թե ինչպես է «կարվել» Սեֆիլյանի գործը: «Մենք բազմիցս պնդել ենք, որ Սեֆիլյանի գործով ցուցմունք տվող Սմբատ Գալոյանը գործակալ է ու նրա ցուցմունքները իրականության հետ որևէ աղերս չունեն»,- այսօր Հայելի ակումբում ասաց Բարսեղ Շուշանյանը: Փաստաբանը նշեց, որ դատարանն այդպես էլ հրաժարվեց Սմբատ Գալոյանին հրավիրել դատարան, որպեսզի Սեֆիլյանն ու նրա պաշտպանները կարողանան հարցեր ուղղել վերջինիս: Հիշեցնենք, որ Սեֆիլյանին առաջադրված է երեք մեղադրանք՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն, զենքի ապօրինի շրջանառություն և շենքեր,շինություններ գրավելու փորձ: Փաստաբանը վստահեցնում է, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ ուզում են հաշվեհարդար տեսնել՝ հիմնվելով կեղծ ցուցմունքների ու փաստաթղթերի վրա: Մանրամասները՝ տեսանյութում.
