Նոր մանրամասներ 7 ամսական զույգ երեխաների մահվան դեպքից. Հրդեհի պահին մայրը հարևանի տանն է եղել. ընտանիքում 8 երեխա կար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 22-ի առավոտյան, 9։30-ին։ Արցախի Շահումյանի շրջանի ԱԻ վարչության բաժնի պետ փոխգնդապետ Սամվել Խաչիկյանը, որ անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին և հրդեհված տնից դուրս բերել այրված երեխաների մարմինները, Sputnik Արմենիային պատմեց, որ երեխաների հայրը գյուղական դպրոցի ուսուցիչ է։ Նա առավոտյան գնացել է աշխատանքի, իսկ մայրը երեխաների հետ տանն է եղել։ Բացի 7 ամսական զույգերից, տանը նաև ընտանիքի մյուս երկու երեխաներն են եղել` 3 տարեկան տղան և 5 տարեկան աղջիկը։ «Մայրը քնած փոքրիկներին ու արթուն 2 երեխաներին թողել է տանը, ինքը դուրս եկել` հարևանի տուն սուրճ խմելու, թե ինչ-որ այլ գործերով։ Հենց այդ ժամանակ էլ հրդեհը բռնկել է»,- ասաց Խաչիկյանը։ Նա նաև նշեց, որ նախնական վարկածով, տանը ցուրտ է եղել, 3 տարեկան տղան փորձել է կրակայրիչով վառել վառարանը, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ «2 ավագ երեխաները հրդեհի պահին եղել են նախասրահում։ Նրանց կարողացել են արագ դուրս բերել, իսկ փոքրիկները քնած են եղել ներսի սենյակում, այդ պատճառով չի հաջողվել նրանց փրկել»,- ասաց ԱԻ փոխգնդապետը։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է նախաքննություն։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am