Բավարար փաստեր կան պատասխանատվության ենթարկելու Ռ. Քոչարյանին և մյուսներին

ԱԺ-ում  2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին ներկա էին նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները:    Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց .«Մեր պահանջը բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, մեր պահանջն է՝ բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը:Պահանջում ենք, որ բացահայտվի՝ 2008 թվականի մարտի 1-ին ինչ է կատարվել,թե ով հրաման տվեց, և ովքեր սպանեցին մեր երեխաներին: Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, ո՛չ հրաման տվողները: Վերջերս Գևորգ Կոստանյանն ասում էր՝ վկաների կեսն արտագաղթել են, իսկ մյուս կեսը չեն հիշում Մարտի 1-ի ոճրագործությունը: Պարոն Կոստանյան, եթե անցներ մի քանի տարի, երևի Դուք էլ չէիք հիշի՝ ինչ է կատարվել 2008 թվականի Մարտի 1-ին, անցներ 10-20 տարի՝ կասեիք՝ ընդհանրապես Մարտի 1 գոյություն չի ունեցել»: «2008 թվականի մայիսի 4-ին ձեր նախագահ Սերժ Սարգսյանն իր զեկույցում ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ՝ պրոֆեսիոնալ, որոնցով կարողանում են  խոշորացնել, մոտիկացնել, և մեր իրավապահները կպարզեն  այս տեսագրությունները: Այդ բանը չի հերքել Ազգային անվտանգությունը: Դրանք փաստեր են: Դուք խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի, գծեցիք ճանապարհային քարտեզ, գործերն առանձացրեցիք, բա ի՞նչ եղավ, պարոն Կոստանյան, անցել է 10 տարի:Մոտ 500 սադրիչներ, որոնք այդ հատվածում քանդում էին միայն Ռուսաստանի տունը, որ ասեն՝ տեսեք՝ ընդդիմությունը հակառուսական է: Եկավ չարաբաստիկ ժամը 9-ը, սադրիչները երեխաներին տարան կրակի բերան, տրաքեց լուսարձակող ձայնային գրանատը: Այդ ժամանակ էր, որ Քոչարյանն ասում էր՝ ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա: Սուտ, բացարձակապես սուտ: 3 քաղաքացի զոհվել են «Չերեմուխա 7» տեսակից, գազային նռնակից: 4 ոստիկանի մոտ է եղել այդ «Չերեմուխա» տեսակի զենքը»,հայտարարեց նա: Մենք գիտենք նրանց անունները, և դուք բոլորդ գիտեք, որովհետև դա հրապարակվել է: ՀՔԾ-ն  միայն քննում է շարքային քաղաքացիներին: Շարքային քաղաքացիներն ի՞նչ իմանան՝ գիշերով մի քանի կիլոմետրի վրա ով՝ ում սպանեց»:   Ելույթ ունեցավ նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «10 տարի է անցել, բայց «Մարտի 1»-ի իրավական գնահատականը մինչև այժմ տրված չէ: 

  Գլխավոր դատախազության ներկայացուցիչը այսօր էլ լսումներում ներկայացրեց այն նույն տվյալները, որոնք հայտնի էին մինչ այժմ, հետևաբար այդ գործով նախաքննությունը դոփում է նույն տեղում»,-հայտարարեց նա:
«Մարտի 1-ի գործողությունների հիմնական պատասխանատուն այդ ժամանակների իշխանությունն է: Զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, և այդ ձևակերպումը սիրում է կրկնել դատախազությունը։ Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից՝ պետական ռեսուրսների օգտագործմամբ, համատարած զանգվածային բռնությունների կիրառում քաղաքական ընդդիմության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի համար կան բավարար փաստեր՝ պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին, այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին։ Նրանք մարդիկ են, ովքեր անմիջականորեն հրամայել են ու նրանց հրամանով է ամեն ինչ կատարվել», — հայտարարեց Սաքունցը։
 «Տեղի է ունեցել զանգվածային ոճրագործություն քաղաքական ընդդիմության նկատմամբ»,-ասաց նա և հիշեցրեց, թե այս իրադարձությունների վերաբերյալ չկա մի միջազգային կազմակերպություն, որի անդամն է Հայաստանը, որում այս մասին զեկույցներ ու փաստաթղթեր ներկայացված չլինեն:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am