«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ճակատամարտեր են տեղի ունենալու զինված աշակերտների և զինված ուսուցիչների միջև

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Փետրվարի 14-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում տեղի ունեցավ ողբերգություն: 19-ամյա Նիկոլաս Կրուզը դպրոց մտավ հրացանով, սպանեց 17 հոգու, վիրավորեց տասնյակից ավելի մարդու՝ հավանաբար վրեժ լուծելով, որ իրեն հեռացրել էին դպրոցից՝ կարգապահական կանոնները խախտելու համար: Ինչպե՞ս կարելի է կանխել կամ, համենայնդեպս, նվազեցնել նման հանցագործությունների թիվը: Առաջին բանը, որ մտքովս անցավ, անհրաժեշտ է խստացնել հրազենի վաճառքի կանոնները:

Բայց երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամաբանությունը ճիշտ հակառակն է: Ըստ նրա՝ պետք է զենք բաժանել նաեւ ուսուցիչներին, սովորեցնել նրանց տիրապետել զենքին, որպեսզի նրանք ցանկացած նման հարձակման ժամանակ կարողանան դիմադրություն ցուցաբերել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ճակատամարտեր են տեղի ունենալու զինված աշակերտների եւ զինված ուսուցիչների միջեւ, եթե նրանց շարքերում հայտնվեն ոչ ադեկվատ մարդիկ: Իսկ այդպիսի մարդիկ, իհարկե, կան ցանկացած երկրում եւ բոլոր հասարակություններում: Եվ այդ «հարձակման-պաշտպանության» մենամարտում հաստատ հաղթելու է ոչ թե նա, ով ավելի արդար է, այլ նա, ով ավելի ահեղ զենք ունի: Եվ ի՞նչ է տվյալ դեպքում նշանակում «հաղթել»: «Հակառակորդ» կողմից ավելի շատ մա՞րդ կոտորել: Աշխարհի մոդելը, որը հիմնված է ուժային հակադրության, անվերջ մրցակցության, թույլին մշտապես ճնշելու վրա, այդ մոդելն, իմ կարծիքով, իրեն սպառել է: Ինչի՞ց է դա երեւում: Դե, իհարկե, այդ նույն աշխարհի վիճակից, որտեղ ամեն վայրկյան հակամարտություններ են բռնկվում, եւ պայթյուններ են որոտում: Մարդկանց զինաթափելու փոխարեն զինել նրանց, դարձնել ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի՝ դա վաղուց արդեն «փորձարկված» փակուղային տարբերակ է»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am