Սարսափելի դեպք Դադիվանքում. ինչպես են այրվել 7 ամսական զույգ երեխաները. մանրամասներ
Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. տանը բռնկված հրդեհի հետևանքով այրվել են 7 ամսական զույգ երեխաները, հրդեհի պահին 4 երեխաները տանը մենակ են եղել:
Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 22-ի առավոտյան, 9։30-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի Շահումյանի շրջանի ԱԻ վարչությունից։
Բաժնի պետ, փոխգնդապետ Սամվել Խաչիկյանը, որ անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին և հրդեհված տնից դուրս բերել այրված երեխաների մարմինները, Sputnik Արմենիային պատմեց, որ երեխաների հայրը գյուղական դպրոցի ուսուցիչ է։ Նա առավոտյան գնացել է աշխատանքի, իսկ մայրը երեխաների հետ տանն է եղել։
Բացի 7 ամսական զույգերից, տանը նաև ընտանիքի մյուս երկու երեխաներն են եղել` 3 տարեկան տղան և 5 տարեկան աղջիկը։
