Հայազգի «օրենքով գողը»՝ Զապը, միավորվել է Գուլիի թշնամիների հե՞տ

Թուրքական ոստիկանությունը դուրս է եկել «օրենքով գող» Դավիդ Ալխանաշվիլիին (ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Դաթո Պանկիսսկի) սպանողների հետքի վրա: Նա սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Ստամբուլում: Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությանը, հաստատվել է, որ տվյալ հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են: Որպես Ալխանաշվիլիի գնդակահարության ենթադրյալ կազմակերպիչ նշում են հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին, ով առավել հայտնի է որպես Զապ Լենինականսկի, ով գործել է Շաքրո Մոլոդոյի զարմիկ, «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»: Վերջինիս 2011թ. Բելգիայում մի քանի գործող ու ապագա «օրենքով գողեր»՝ ներառյալ Պանկիսսկին, քիչ էր մնում սպանեին Օնիանիի «պռոգոնի» տակ ստորագրելու համար: Հայտնի է, որ Օնիանիի ու Ջանգվելաձեի կողմնակիցներին, որոնց թվում է Պանկիսսկին, Զապի հետ կոնֆլիկտից հետո հարել են հայկական «օրենքով գողերը». Ալոն, Սամոն, Աֆոն ու Կոնչոն, ովքեր Հայաստանի իշխանությունների կողմից արտաքսվել են Թուրքիա ոստիկանության Էրեբունու բաժնի շենքը գրաված ֆիդայիների նկատմամբ պաշտոնական Երևանի կամքը կատարելուց հրաժարվելու համար: Զապը և նրա շրջապատը, որոնք պաշտպանել են վարչակազմի ոչ հրապարակային պահանջը, ծեծի էին ենթարկվել վերոհիշյալ գողերի կողմից և նրանց կողմից զրկվել գողական տիտղոսներից: Այն հիմնավորմամբ, որ զոհված Ալխանաշվիլին էթնիկ չեչենցի-կիստինցի էր, սկսել էին լուրեր տարածվել նրա գնդակահարությանը Գուլիի՝ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի, մասնակցության մասին, ում մոտ հենց այդ ժամանակ տարաձայնություններ էին ծագել չեչենցիների, մասնավորապես, «օրենքով գող» Ազիզ Բատուկաևի հետ: Սակայն Գուլին՝ ի տարբերություն Օզմանովի, ոչ դրդապատճառ ուներ սպանելու Պանկիսսկուն, ոչ էլ պատճառ դա անել Ստամբուլում, քանի դեռ միակ վայրը, որտեղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուլին իրեն անվտանգ է զգում: Գաղտնիք չէ, որ Գուլիին առանց այդ էլ բևեռված է թուրքական ոստիկանության ուշադրությունը, ով համարյա ամեն շաբաթ անանուն հաղորդումներ է ստանում նրա տանն իբրև զինապահեստ պահելու, առևանգված պատանդներ պահելու համար սարքավորումներով հագեցած զնդանների ու այլնի մասին: Նրա դեմ սպանության փորձ նախապատրաստող ադրբեջանցիների դեմ ցուցմունք տալուց Գուլիի հրաժարվելու պատճառով բոլոր նրանք՝ ներառյալ Ռովշանի հարազատ եղբայր, մաքսային ծառայության նախկին գնդապետ Նամիկ Ջանիևը և «օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին ազատ էին արձակվել: Ձերբակալվածների մոտ Գուլիի նստավայրի մանրամասն գծագրի առկայությունը նրանք բացատրել են այդ տունը գնելու ցանկությամբ, որն անգամ վաճառքի հանված չէր: Ինչպես սպասվում էր, Նամիկի ազատ արձակվելուց հետո Գուլիին վերացնելու ջանքերը միայն ակտիվացել են: Ըստ աղբյուրի, անցյալ շաբաթ Օզմանովի աջակցությամբ տեղի են ունեցել Զապի բանակցությունները Ռովշանի զարմիկ Զաուր Ահմեդովի հետ, ով նրանից ժառանգել է նրա բիզնեսը և երդվել Գուլիի հանդեպ լուծել արյան վրեժը: Չի բացառվում, որ Պանկիսսկու հաջող լիկվիդացիան թույլ է տվել Զապին ստանալ «պատվեր» Գուլիի հետ կապված: pastinfo.am

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am