Նիդերլանդների խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու փաստաթուղթ (տեսանյութ)

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևեր: Կողմ են քվեարկել պատգամավորների մեծ մասը:
Ինչպես տեղեկացնում են մամուլի միջոցները, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Թվիդ Քամերն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև: Առաջին փաստաթուղթն արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը «ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Ընդունված մյուս փաստաթուղթը կոչ է անում Նեդիրլանդների կառավարության անդամ նախարարին կամ պետքարտուղարին ապրիլին այցելել Հայաստան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելու համար: Վերոհիշյալ երկու օրենսդրական նախաձեռնույունները ներկայացրել է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վուրդևինդը: Բանաձևերին կողմ են քվեարկել 142 պատգամավորներ, դեմ է հանմդես եկել խորհրդարանական մեկ խմբակցույուն, որի երեք պատգամավորները ազգությամբ թուրքեր էին: Նախկինում, դեռևս 2004 թվականի դեկտեմբերին Թվիդ Քամերն ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով կառավարությանը կոչ էր անում հանդես գալ Ցեղասպանության ճանաչման դիրքերից և Թուրքիայի հետ հարաբերություններում մշտապես բարձրացնել այս հարցը: Այն ժամանակ ևս նախագիծը ներկայացվել էր «Քրիստոնեական միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից և արժանացել ձայների ճնշող մեծամասնությանը: Հիշեցնենք, որ Նիդերլանդների ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Նիդերլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի նախարարներին մասնակցել ի աջակցություն նախագահ Էրդողանի սահմանադրական բարեփոխումների փաթեթների՝ Նիդերլանդներում կազմակերպված հանրահավաքներին: Նիդերլանդները պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից, իսկ հարաբերությունները երկու երկրների միջև շարանակում են մնալ լարված: Վերջերս Թուրքիայի արտգործնախարարությունն իր մոտ է հրավիրել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Վեսթրեյթին, ում հայտնել է իր դժգոհությունները Նիդերլանդների խորհրդարանի օրակարգում հայտնած Հայոց ցեղասպանության բանաձևերի կապակցույամբ: Սպասվում է, որ ընդունված փաստաթղթերն է՛լ ավելի կսրի թուրք-նիդերլանդական հարաբերությունները:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am