Հայաստանի միայնությունն ու Սերժ Սարգսյանի մենաշնորհը

«Ժամանակ» թերթը գրում է. «Շփման գծում նախօրեին հայկական կողմը կորուստ է ունեցել: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է հայկական զինուժի 20-ամյա զինծառայող: Սողացող պատերազմի հերթական սարսափելի դրսեւորումը, որը, ցավոք սրտի, չլինելով առաջինը՝ ամենայն հավանականությամբ վերջինն էլ չի լինելու: Հայաստանն ու Արցախը չունեն այլընտրանք, քան այդ պատերազմին դիմակայելը, քանի որ զիջել այդ պատերազմում, հանձնվել, տեղի տալ, նշանակելու է ոչ թե արգելակել սողացող այդ պատերազմը, այլ սողացողի փոխարեն բացել արդեն «թռչող» պատերազմի ճանապարհը, որովհետեւ հակառակորդը առավել ագրեսիվ է դառնալու: Երեք համանախագահներից յուրաքանչյուրն ունի սողացող պատերազմի արգելակումը հրատապություն չդիտարկելու իր պատճառները, ավելին՝ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, իր քաղաքականությամբ ուղղակի սնուցում է այդ պատերազմը:

Համանախագահների շրջանակում օրակարգայինն ու հրատապը լայնամասշտաբ բախումը կանխարգելելն է, եւ այդ իմաստով նրանք գուցե նույնիսկ սողացող այս խրամատային պատերազմը դիտարկում են «գոլորշի բաց թողնելու» տարբերակ: Ի՞նչ անել այս իրավիճակում:

Ըստ այդմ՝ մարտավարական տեսանկյունից մենք պետք է ընդունենք, որ միայնակ ենք խնդիրը լուծելու, սողացող պատերազմին դիմագրավելու հարցում եւ քանի դեռ չենք կարողացել փոփոխություն կատարել քաղաքական խորքային բովանդակության առումով՝ այդպիսով փոխելով շահերն ու միջազգային մակարդակում հրատապություն դարձնելով յուրաքանչյուր կյանքի խնդիրը, մենք պետք է ինտենսիվորեն աշխատենք այդ յուրաքանչյուր կյանքի պահպանության մեր անելիքի վրա: Մյուս կողմից՝ այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանձին կտրվածքով: Այսինքն՝ խնդրի լուծման արդյունավետություն հնարավոր է, եթե ունենք հստակ կոնցեպտուալ պատկերացում, թե ինչ ենք ուզում, ինչի համար ենք այդ ամենն անում, որն է մեր ռազմավարական հեռանկարը՝ որպես պետություն եւ պետականություն ունեցող հանրույթ: Այս խնդրում մենք չկանք, եւ նաեւ սա է պատճառներից մեկը, որ յուրաքանչյուր կյանք փրկելու գործում մենք, ըստ էության, միայնակ ենք: Որովհետեւ խորքային առումով աշխարհը չգիտի, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր հստակ սահմանը եւ սկզբունքային դիրքը, որտեղ մենք իսկապես ազգ-բանակ ենք: Մինչդեռ, այդ խնդիրները նույնիսկ մեր օրակարգում չկան, եւ դրա վկայությունն արտաքին հարթության վրա տեղի ունեցող այդ զարգացումների համադրությամբ մեր ներքին օրակարգն է, ավելի շուտ օրակարգի իմիտացիան կամ ֆեյք-օրակարգը, որտեղ բացակայում են քաղաքական սկզբունքային հարցադրումները, որտեղ քաղաքական մեծ ու փոքր ուժերը զբաղված են ընդամենը իշխանության հետ դիրքային «ռազբորկաներով»՝ ռեյտինգային ընտրակարգի շուրջ, խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, ըստ էության, արարողակարգային պաշտոն դիտվող նախագահի ընտրության կարգի շուրջ: Մեր քաղաքականությունն արտաքին խոշոր խնդիրների պարագայում կենտրոնացած է ներքին մանր ինտրիգների եւ առեւտրի վրա: Ընդ որում՝ երկու կողմից՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության: Լավագույն դեպքում արտաքին օրակարգին արվում են անդրադարձեր՝ դեկլարատիվ պոպուլիզմ-պաթետիզմի տրամաբանությամբ, առանց մասնագիտական եւ հայեցակարգային խորության, ընդամենը մենք լավն ենք, իսկ իշխանությունը վատը, կամ հակառակ կողմից եկող նույն տրամաբանությամբ: Ահա թե ինչու այս իրավիճակում գործնականում բոլորը, ըստ էության, անում են քայլեր, որոնք այլ տեղ չեն տանում, քան Սերժ Սարգսյանի վարչապետությունը մոտեցնելուն, որովհետեւ առկա վիճակում գլխավոր հարցն այն է, որ չփոխվի մեկ մարդու արտաքին քաղաքականության իրողությունը, չառաջանա տարբեր մարդկանց գործնական պատասխանատվություն այդ քաղաքականության եւ անվտանգության խնդիրների համար, եւ այդ իրավիճակի ներքո շարունակվի ներքին մանրամեծածախ քաղաքական տրամաբանությունը, որի շռայլ հնարավորությունը քաղաքական ուժերին՝ թե՛ ընդդիմադիր բազմազանությանը եւ թե՛ իշխող մեծամասնությանը ի պատասխան ընձեռում է Սերժ Սարգսյանը՝ պայմանով, որ նրանք էլ իրեն են շռայլորեն ընձեռում դեպի դուրս անկաշկանդ մենաշնորհի հնարավորությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am