Երեք տարով արգելվել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ)
Ուկրաինան երեք տարով արգելում է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը երկիր: Այս մասին հաղորդել է Սաակաշվիլին՝ իր սոցցանցի էջում հրապարակելով համապատասխան փաստաթուղթը: Ուկրաինական կողմը ևս հաստատել է այս տեղեկությունը:
