Ով է «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ օբյեկտ կառուցում

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գառնիի քարերի սիմֆոնիայում շինարարությունը կասեցված է: «Երեկվանից քայլեր են ձեռնարկվում, այնտեղ կասեցված է որևէ գործողություն շինարարության տեսքով մինչև հստակ պարզվեն բոլոր հիմքերը»,- ասաց նա: Նախարարի խոսքով, քարերի սիմֆոնիան կամ բազալտե երգեհոնը համարվում է բնության հուշարձան եւ ընդամենը մի քանի ամիս առաջ են հաստատվել այս հուշարձանի սահմաններն ու անձնագիրը, ինչպես նաև ուսումնասիրություն է կատարվում, թե արդյոք այդ աշխատանքները գտնվում են սահմանների մեջ, թե ոչ: «Ներկայումս ուսումնասիրություն է կատարվում՝ արդյոք այն գտնվում է սահմանների մեջ, թե՞ ոչ: Նույնիսկ եթե  սահմանների մեջ չի, ապա գտնվում է գետի անմիջական հարեւանությամբ, դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու օրենսդրությամբ նախատեսված պահանջներ կան:Երկրորդ, այդ տարածքն ամբողջությամբ գտնվում է համայնքի վարչական սահմաններում: Մենք դեռևս մեկ տարի առաջ առաջ էինք քաշում այն մոտեցումը, որ Քարերի սիմֆոնիան՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք, հանձնենք կառավարման Խոսրովի անտառ արգելոցին, որպեսզի պահպանության ռեժիմն ուժեղացվեր Երրորդ՝ ցանկացած գործողություն, որը բնության հատուկ պահպանվող տարածքին կարող է սպառնալիք հանդիսանալ, լիազորված մարմինը կարող է, իրավասու է ձեռնարկելու կանխարգելիչ, կասեցնող եւ խախտումը վերացնող գործողություն»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ բնապահպանական տեսուչները  կատարել են ուսումնասիրություն Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում և փաստել, որ փայտե տաղավարը կառուցվում է հուշարձանից 12 մետր հեռավորության վրա, որը հանդիսանում է սեփական տարածք: ՀՀ ԲՆ աշխատակազմի  տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի  վարչության պետ Արմեն Վարդանյանն էլ հայտարարել է, որ անձը սեփականության իրավունք ստացել է դեռևս 2008 թվականին: Իսկ համացանցում շրջանառվող լուսանկարը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ շինությունը գտնվում է  հենց «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի տարածքում: Հունվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել էին բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ էին տարածել  և նշել, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում: Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, համայնքի բնակչի սեփականություն  հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am