ՄԻԵԴ-ում սպասվում են վճիռներ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ խոշտանգումների գործերով

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց 2016 թ. ապրիլին և դրանից առաջ տեղի ունեցած դեպքերի հետևանքները, երբ ազգությամբ էթնիկ հայեր հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների իրավասության տակ: «Խոսվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու դեպքի մասին: Դրանից հետո տեղի են ունեցել նմանատիպ այլ դեպքեր ևս: Արսեն Խոջոյանը, Կարեն Պետրոսյանը, Մանվել Սարիբեկյանն են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների իրավասության ներքո: Նաև Արցախի պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, երբ 2016 թ. ապրիլին հայտնվեցին Ադրբեջանի իշխանությունների կամ գործակալների իրավասության ներքո, ենթարկվել են խոշտանգումների, ինչպես նաև ծիսային զոհաբերությունների և սպանությունների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զեյնալյանը: Նա հավելեց, որ այդ առնչությամբ մի խումբ իրավապաշտպաններ դիմել են իրավունքների պաշտպանության իրավական միջոցների: «Նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ճանաչելու այդ անձանց կյանքի իրավունքի խախտման փաստը և նաև այդ իրավունքի՝ խտրականության հիմքով խախտման փաստը: Սա ամրագրված է Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով և պաշտպանվում է բոլոր պետությունների կողմից, որոնք հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամներ: Ասեմ ավելին՝ Ադրբեջանի Սահմանադրությունը ևս պաշտպանում է այս իրավունքները, և Ադրբեջանի իշխանությունները վերցրել են պարտականություն ապահովել ինչպես կյանքի իրավունքը, այնպես էլ խտրականության հիմքով կյանքից զրկված չլինելու իրավունքը»,- մանրամասնեց Զեյնալյանը: Նրա խոսքով՝ իրավապաշտպանների խումբը ՄԻԵԴ է դիմել վերը թվարկված անձանց իրավունքները պաշտպանելու համար: «Ես մանրամասների մասին չեմ բարձրաձայնի՝ հարգելով զոհերի իրավահաջորդների զգացմունքները, սակայն վստահեցնում եմ, որ ես՝ որպես այդ իրավապաշտպանների խմբի անդամ, տիրապետում եմ ողջ տեղեկատվությանը, և այս պահին Եվրոպական դատարանում մի շարք գործերով բանավեճն արդեն ավարտվել է, և սպասվում է դատարանի վճիռը»,- ասաց պատգամավորը: Նա հավելեց, որ Արցախի ժողովրդի գործողությունները և ինքնորոշումը պայմանավորված է իր կյանքի իրավունքը պաշտպանելու մղումով, ինչն օրինական և լեգիտիմ ցանկություն է: «Եվ ոչ միայն կյանքի, այլ նաև ինքնության իրավունքը, որովհետև Ադրբեջանի տարածքում տարիներ շարունակ ոչնչացվել են ոչ միայն մշակութային կոթողներ, այլև այն ամենը, ինչն առնչվում է հայության հետ: Ուստի այս գործընթացը, որը տեղի է ունեցել, միտված է պաշտպանել մարդու բնական և անօտարելի իրավունքները»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am