Մայրը նորածնին ցանկացել է մանկատուն հանձնել՝ հետագայում, սակայն, երեխայի խնամքն ստանձնած ամուսիններից սկսել է գումարներ շորթել

Արմավիրի մարզում բնակվող կինը ծննդաբերելուց օրեր անց որոշել էր երեխային մանկատուն հանձնել: Երեխային մանկատուն հանձնելու պատճառն էլ, իբրև թե, հանդիսացել են սոցիալական ծանր պայմանները և երեխայի խնամքով զբաղվելու հնարավորություն չունենալը: Կինը երեխային լույս աշխարհ է բերել 2017թ. մարտի 30-ին և շուրջ մեկ շաբաթ անց երեխային հանձնել Էջմիածնում բնակվող ամուսիններին, ովքեր տեղեկանալով այն մասին, որ կինը ցանկանում է երեխային հանձնել մանկատուն՝ խնդրել են երեխայի խնամքն իրենց վստահել:

Երեխային կենսաբանական մայրը՝ Գյուլլիզարը, Գայ գյուղում 2017թ. ապրիլի 6-ին հանդիպել է ամուսիններին, նորածնին հանձնել նրանց՝ պարտավորվելով երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող պետական նպաստի գումարն ստանալու դեպքում նրանց տրամադրել նաև երեխայի ծննդյան վկայականը` որդեգրման կամ խնամակալության հարցը լուծելու նպատակով: Սակայն որոշ ժամանակ անց Գյուլլիզարը կապ է հաստատել երեխայի խնամքն ստանձնած ամուսինների հետ և նրանցից պահանջել գումար` նպաստը ստանալու նպատակով համապատասխան փաստաթղթերի ձեռք բերման ընթացիկ ծախսերը հոգալու համար: Տղամարդը նրան տվել է 20.000ՀՀ դրամ, սակայն 2017թ. սեպտեմբերի 22-ին Գյուլլիզարը կրկին զանգահարել է տղամարդուն և հայտնել, որ գումարը ծախսել է, սակայն չի կարողացել ձեռք բերել փաստաթղթերը և կրկին գումար է պահանջել: Երեխայի խնամքն ստանձնած տղամարդը մերժել է, ինչից հետո էլ զանգահարել է ոստիկանության՝ հայտնելով կատարվածի մասին: Այս ամենի մասին տեղեկանալով՝ Գյուլլիզարը զայրացել է, և ինքը ևս գնացել է ոստիկանություն, որտեղ էլ ստել է՝ ասելով, թե իր երեխային իբրև 2016թ. ապրիլի 3-ին ժամը 17-ից 18-ի սահմաններում «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի միջից գողացել են և տարել անհայտ ուղղությամբ: Քննությամբ պարզվել է, որ Գյուլլիզարը սուտ մատնություն է կատարել, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը գտնվում է դատավոր Վահե Խալաթյանի վարույթում: Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am