Ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի կադրեր լրատվամիջոցները նկարահանելու հնարավորություն չունենան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչու լրագրողը չպետք է գտնվի ավագանու նիստի դահլիճում։ Որովհետեւ երբ լրագրողը նիստերի դահլիճում է, կարող է ձայնագրել կամ տեսագրել, թե ինչպես է Տարոն Մարգարյանի թիմակիցը սեռական հայհոյանքներ ուղղում Տարոն Մարգարյանի ոչ թիմակից անդամին։ Ըստ միջին վիճակագրական չինովնիկի, նորմալ է, երբ հայհոյում են, բայց նորմալ չէ, երբ այդ մասին իմանում է հասարակությունը։ Կամ, եթե կոյուղաջուրը բերելու օրը այնտեղ լրագրողներ չլինեին, ապա տեսանկարահանումներ չէին լինի, թե ինչպես են Տարոն Մարգարյանի հավատարիմ սուպերինտելեկտուալ կիսաքրեականները կնոջը ծեծում։ Ու ոչ մի ապացույց չէր լինի. ծեծի փաստը կտրականապես կհերքեին ու հանգիստ կգնային իրենց գործերով։

Ի դեպ, երեկ պարզվել է, որ այդ օրվա միջադեպի հետ կապված՝ քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել նաեւ լրատվամիջոցների նկարահանած կադրերը։ Այսինքն, դրանք ապացույցներ են։ Այս մասին երեկ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Վերջինս հայտնել է նաեւ, որ քրգործը ուղարկվել է ՀՀՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Անշուշտ, այնքան միամիտ չենք, որ սպասենք, թե հարուցված քրեական գործը անաչառորեն կտարվի մինչեւ վերջ, ու կնոջը ծեծի ենթարկած «տղամարդիկ» կպատժվեն օրենքի տառին համապատասխան։ Տարոն Մարգարյանի կողմնակիցները եղել են, կան ու կլինեն անպատժելի։ Նրանք գործել են այնպես, ինչպես ենթադրում է ՀՀԿ-ականների աշխարհայացքը, ներքին «կանոնադրությունը»։ Ավելին. գուցե պատասխանատվության ենթարկվեն կանայք, մեկ էլ տեսար՝ դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ ամենայն հայոց կարատեիստ Գոռ Վարդանյանը միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել եւ առ այսօր գտնվում է վերակենդանացման բաժնում։ Կամ՝ որ ժամանակին մարդկանց առեւանգման համար քրեական գործով անցած Վասպուրակ Մարտիրոսյանը կոյուղաջրի հոտից խորը թունավորում է ստացել։ Բայց դե կնոջը ծեծելու կադրերի հրապարակումը, այնուամենայնիվ, դիսկոմֆորտ է ստեղծում այդ մարդկանց համար, ու ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի կադրեր լրատվամիջոցները նկարահանելու հնարավորություն չունենան»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am