«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ են տարածել և նշում են, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում: Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, որ տեղյակ են այնտեղ կատարվող աշխատանքների մասին:

«Մենք տեղյակ են և գիտենք՝ ովքեր են այնտեղ աշխատանք կատարում: Համայնքի բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում: Բացի այդ, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ տարածքում բնական էկոհամակարգը վնասվի կամ հուշարձանը տեսքը կորցնի: Իսկ տաղավարները ընդամենը նախատեսված են զբոսաշրջիկների համար»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով` ծրագրից տեղյակ են պետական մարմինները, իսկ ֆինանսավորել է ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը: «Լուսանկարները սխալ տպավորություն են ստեղծում: Մենք ավելի ուշ նկարելու ենք ընդհանուր տարածքը ու հրապարակելու ենք, որ քաղաքացիները տեսնեն` իրականում ինչ է արվել»,- նշեց Մարտիրոսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԲՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը նշեց, որ նախարարությունը այդ հարցով ահազանգ ստացել է և տեղեկացրել ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: «Ներկայումս տեսուչները տեղում ստուգումներ են իրականացնում: Հնարավոր է, որ դա համայնքային տարածք կամ բուֆերային գոտի լինի, այդ ամենը պետք է տեսչական մարմինը ստուգի: Ստուգումից հետո արդեն խնդիրն ավելի պարզ կլինի»,- ասաց Վարդանյանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am