Կառավարությունը կսուբսիդավորի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: Ծրագրով սուբսիդավորվում է գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռքբերվող դիզելային վառելիքի գինը: Որպես սուբսիդիա մատակարարին տրամադրվելու է մինչեւ 360 միլիոն դրամ `1 լիտրի սուբսիդիան` մինչեւ 60 դրամ : Նախատեսվում այսպես սուբսիդավորել 6 միլիոն լիտր դիզելային վառելիք: Սա նշանակում է, որ գյուղացին դիզելային վառելիքը կգնի վաճառվող գնից 60 դրամ ցածր գնով:Կառավարության որոշումը գործադիրին ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015, 2016 և 2017 թվականներին իրականացվել է ՀՀ հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:
