ՀՀԿ-ն շարունակում է մնալ հովանավորչության ներքո

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և իր դուստր ու վստահված անձ` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Լիլիթ Դրամփյանը հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին: Հարուցված քրեական գործի (որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել էին որպես տուժողներ) նախաքննությունն ավարտվել էր քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, չնայած նրան, որ Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնությունները և ապօրինությունները հեռարձակվել էին ուղիղ եթերով: Դեռ ավելին՝ չնայած որ քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին որոշումը և այն լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձրել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, այնուամենայնիվ` վերջինս կայացրել է քրեական գործը կարճելու մասին որոշում՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը բողոքարկել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որի արդյունքում կայացվել է որոշում՝ բողոքը մերժելու մասին: Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, իրավապահ մարմինները հերթական անգամ հովանավորում և կոծկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` սովորական դարձած ապօրինությունները: Ապօրինության քողարկումով` խախտվել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի հիմնարար իրավունքները և ազատությունները՝ նախատեսված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի մի շարք (1-ին, 3-րդ, 5-րդ, 14-րդ,) հոդվածներով: 2018 թվականի փետրվարի 21-ին Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը դիմել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը  (կից ներկայացվում է Բողոքը): Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին ՀՀԿ-ի իշխանազավթումը նորից ապահովող ոստիկանները, բացահայտ ապօրինի հրամանի ներքո, փորձում էին բերման ենթարկել Ազգային ժողովի պատգամավորի (առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ), ով նաև հանդիսանում էր Երևանի քաղաքապետի թեկնածու և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և ի պաշտոնե ահազանգել էր ոստիկանություն` կատարվող հանցագործության մասին: Մինչդեռ ոստիկանները բռնություններ և ֆիզիկական ուժ կիրառեցին Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, պատճառեցին մարմնական բազմաթիվ վնասվածքներ՝ ընդհուպ մինչև Լիլիթ Դրամփյանին գլխուղեղի ցնցում պատճառելը, ապա առևանգեցին Լիլիթ Դրամփյանին:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 22 փետրվարի 2018 Երևան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am