Երբ նոր էի սկսել երգել, ամեն համերգից հետո մեզ տանում էին քաղմաս. Ձախ Հարութ.ՀԺ

Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, արդեն 44 տարի է՝ ապրում է Լոս Անջելեսում, բոլորովին վերջերս երգիչը եկել է Հայաստան: Հայաստանի Պետական Մանակավարժական համալսարանի կուլտուրայի տանը երգիչը անցյալ շաբաթ հանդիպում ունեցավ Մանկավարժականի ուսանողների հետ, խոսեց իր կյանքի, անցած ուղու եւ այն երաժշտության մասին, որն իր երիտասարդության տարիներին ներշնչանքի աղբյուր է դարձել: Հայրենիք գալու դրդապատճառների, երաժշտի աչքերով՝ տարիների ընթացքում Հայաստանի, հայ հասարակության փոփոխությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ձախ Հարութի հետ: - Ի՞նչն է Ձեզ հայրենիք բերել: Մասնավոր հրավերով եմ եկել, հալեպահայ մի ընտանիք, որ 30-40 տարի է՝ իմ երգի երկրպագուն է, այժմ իրենց ամուսնության 25-ամյակն է, եւ ես պետք է երգեմ այդ առիթով: Նաև նոր երգ ենք այստեղ նկարահանում, դրա համար: - Երբ Հայաստանում համերգներ էիք ունենում, ինչպե՞ս էր ընդունվում ձեր երգարվեստն այն ժամանակ եւ ինչպես է ընդունվում այժմ: - Ամեն ինչի սկիզբը միշտ էլ դժվար է լինում, երբ ես նոր էի սկսել երգել, ամեն մի համերգից հետո գալիս մեզ տանում էին քաղմաս, ասելով՝ այս ինչ կեղտոտ երգեր եք երգում, ինչ ռոքնռոլ, ինչ բան, եւ այդպես ամեն անգամ, բայց ժամանակի հետ ամեն ինչ անցավ, իր տեղն ընկավ, ինֆորմացիայի աղբյուրները շատացան: Իսկ ինչ վերաբերում է այսօրվան՝ կարող եմ ասել, որ նոր սերունդը շատ մեծ հարգանքով է վերաբերվում: Եթե վեց ամսից ավել Երևանում մնամ, իմ անունը կմոռանամ, քանի որ ինձ այստեղ բոլորը վարպետ են ասում: Ժողովուրդը հենց էնպես ամեն մեկին վարպետ չի անվանում:

1960 թվականին Հարութի մայրը 16 ռուբլով որդու համար կիթառ գնեց: Կիթառն այդ տարիներին ամենաէժան գործիքն էր: Այդ կիթառն էլ 10-ամյա Հարութին դարձրեց Ձախ Հարութ: 17-18 տարեկան տղա էր, երբ հրապուրված էր Ռոնքնռոլով, «Բիթլս»-ի եւ այդ ժամանակների այլ խմբերի երաժշտություն էր լսում: Երգիչը պատմում է, որ չէին էլ հասկանում, թե ինչ էին նվագում, բայց այնքան էին հրապուրված ռոքնռոլով, որ թեկուզ սխալ բառերով երգելով՝ կարողանում էին երիտասարդությանը հուզել: Երգում էր՝ միևնույն ժամանակ ձախ ձեռքով կիթառ նվագում: Ձախ Հարութը բոլոր ժամանակների իր լավագույն ուսուցիչն է համարում ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան Շարլ Ազնավուրին:
- Հայաստնում իրագործելի որևէ այլ ծրագիր ունե՞ք առաջիկայում: Ծրագրեր կան, ընդհանուր մեծ համերգ է կազմակերպվելու այս տարի Հայաստանում՝ Հանրապետության հրապարակում, բայց կոնկրետ ժամանակացույց դեռ չեմ կարող նշել: Նաև ծրագիր կա, որ Արցախում էլ համերգային ծրագիր կազմակերպվի: Ամբողջ աշխարհում մենահամերգներով եմ հանդես եկել, բայց Արցախում դեռ չեմ հասցրել: Իմ երազանքն է եղել՝ այնտեղ բացօթյա մեծ համերգ ունենալ եւ այս տարի դա կկատարվի: - Հրանտ Թոխատյանն ասել էր, որ փետրվարի 25-ին Լոս Անջելեսում բարեգործական համերգ է կայանալու, որի հասույթը տրամադրվելու է «Կանազ» մշակութային կենտրոնին: Նաև ասել էր, որ դուք էլ եք մասնակցելու, համերգը դեռ ուժի մե՞ջ է: - Ես դեռ տեղյակ չեմ, բայց ինձ որ ասում են՝ չեմ մերժում, երևի պիտի դիմեն, բայց ես պետք է այնտեղ լինեմ, որ նոր կայանա, քանի որ առանց ինձ ոչ մի բան չի կատարվում Լոս Անջելեսում: - Հաճախակի՞ եք Հայաստան գալիս: - Այո, շատ, միայն անցած տարի 6-7 անգամ եղել եմ: - Ամեն տարի, գալով այստեղ, ի՞նչ ակնհայտ փոփոխություններ եք նկատում, թե՛ դրական եւ թե՛ բացասական: Աշխուժություն է տիրում երգարվեստի բնագավառում: Բայց կառանձնացնեի մի երևույթ, որն ինձ բոլորովին դուր չի գալիս: Այստեղ կարծես բոլորը գտած լինեն մեկ հոգու, որի մի երգը հաջողվել է՝ հիթ է դարձել, իրենք էլ ամեն կերպ փորձում են ամեն ինչ նմանեցնել այդ «հիթ»-ին: Կարծես մարմաջ կա կրկնելու: - Իսկ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հասարակության սոցիալական վիճակի առումով: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաբաթ օրը, ժամը 12։00֊ին կհանդիպենք Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում․ Իշխան Սաղաթելյան (video) Օլիգարխներն ու իշխանության ձեռքբերումները․ ինչու՞ է իրար խառնվել Փաշինյանը (video) Ժողովու՛րդ, շատ կարևոր բան եմ ասում՝ իմացե՛ք՝ Ալիևն ինչ է ասել․ Երվանդ Բոզոյան (video) Ստերով և ահաբեկելով ընտրվելու քարոզչությունը հետզհետե ընթացք է ստանում․ Հովհաննես Ավետիսյան (video) ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը (video) Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ն դարձել է մանկապիղծների հովանավոր»․ Խաչիկ Մանուկյան (video) Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ» Պարգեւավճարների ֆոնդի 20 տոկոսը՝ շարքայիններին, 80-ը՝ վերնախավին. «Հրապարակ» Սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում Փաշինյանը մեզ տկլոր ա թողել, ոչ մի զենք էլ չի առել, 8 մլրդ դոլար պարտքը վերցրել ու պրեմյա ա բաժանել (video) Ինչպես է Փաշինյանը հենց այս պահին ազատվում իր թիմակիցներից․ Հովհաննես Ավետիսյան (video) Պետք է Հայաստանում հաստատվի քաղաքական այնպիսի համակարգ, որտեղ նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ» միավոր չէ. Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն պատրաստ է առաջիկա օրերին հարված հասցնել Իրանին Ուիթքոֆը և Քուշները Թրամփին տեղեկացրել են Ուկրաինայի և Իրանի շուրջ ժնևյան բանակցությունների մասին Որոշ քաղաքական գործիչներ փորձում են նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը․ Բոչորիշվիլի Ժողովու՛րդ արթնացեք․․․ սրանք մի վերջին աղետն են բերում․ քաղաքացի (video) ՔՊ-ում պարտության հո՞տ են առել (video) Վրաերթ Երևանում. տուժածը պարեկ է Սիրիան շահագրգռված է, որ Ռուսաստանի ներկայությունը պահպանվի․ Լավրով Շոյգու. Մի՞թե շարքային հայ քաղաքացիները չեն վճարելու վտանգավոր փորձարկումների համար Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, թերմշակված որոշում է. Շոյգու Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ Վթարային ջրանջատումներ Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կhարվածի Իրանին. Սուրեն Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am