Արգելվել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա մինչև 2021 թվականը
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը արգելել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին մուտք գործել այդ երկիր մինչև 2021 թվականը՝3 տարի: Փաստաբանը կբողոքարկի որոշումը: Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու պահանջով մի քանի միտինգներ անցկացնելուց հետո՝ Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան էին արտաքել։
