Ռոբերտ Քոչարյանը շփվել է նույնիսկ իր դեմ Հաագայի դատարան դիմելու կողմնակից Դավիթ Շահնազարյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցնող 10 տարիներին այդպես էլ հնարավոր չեղավ երեք նախագահներին գոնե Հայաստանի համար կենսական միջոցառումների ժամանակ միասին տեսնել: Տևական ընդմիջումից հետո նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ստեփանակերտում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությանը: Նա, ինչպես պատմում են մասնակիցները, եղել է բավականին անկաշկանդ, բարևել-խոսել, որպիսություն է հարցրել բոլորից, անգամ` իր երբեմնի ընդդիմախոս, իր առնչությամբ Հաագայի դատարան դիմելու կողմնակից Դավիթ Շահնազարյանից: Ինչպե՞ս գտաք Ռոբերտ Քոչարյանին, բավականին ժամանակ նա գրեթե շփում չուներ քաղաքական իսթեբլիշմենթի հետ՝ հարցրինք տոնակատարության մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանին։ «Նրա քայլը գնահատեցի խիստ դրական, հետաքրքրվեցինք միմյանց որպիսությամբ։ Կարծում եմ` Շարժման հետ կապված հարցերում բոլորը պետք է քարն իրենց փեշից թափ տան ու մեկտեղվեն։ Ես հույս ունեմ` մի օր դա կլինի»: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հրավիրված է եղել Ղարաբաղ, բայց չի մեկնել, անգամ չի մասնակցել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառմանը: Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդ օրը չէր մեկնել Ղարաբաղ, ինչպես մյուսները, նախագահական մեր աղբյուրներն ասացին. «Տոնակատարության ֆորմատը որոշվել է հետևյալ կերպ. հիմնական միջոցառումները կլինեն Ղարաբաղում` պարգևատրումներ, մեծ շուքով համերգ` Ստեփանակերտի հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանը հանդես կգա ուղերձով, որը, ի դեպ, հասավ իր նպատակին` բոլոր առումներով. Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ ցավոտ արձագանքեց դրան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am