Դժգոհության նոր ալիք է հասունանում. բուժհաստատություններում ժողովներ են հրավիրում

«Ժողովուրդ» թերթը գրում է. Մարտի 1-ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն տեղատոմսով. ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Սա, իհարկե, ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Սակայն Հայաստանում պարզ չէ, թե այն ինչպե՞ս կկիրառվի, ի՞նչ խնդիրներ կհարուցի, քանի որ համակարգը, բառի ուղիղ իմաստով, շիլա-շփոթ է:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին հայաստանյան գրեթե բոլոր բուժհաստատություններում այս թեմայով ժողովներ են անցկացվել: Եվ կառավարության որոշումը մասնագետների մոտ արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

Մասնավորապես բուժհաստատություններին այդպես էլ չի տրվել դեղատոմսով տրամադրվելիք դեղերի ցանկը, փոխարենը խորհուրդ են տվել այն նայել նախարարության պաշտոնական կայքում, որտեղ եւս նույն շիլա-շփոթն է, եւ երեկվա դրությամբ ցանկը կայքում տեղադրված չէր: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ հատկապես մարզային հիվանդանոցները հագեցած չեն համակարգչային տեխնիկայով, սա լրացուցիչ դժվարություն կհարուցի: Բացի այդ` կանխատեսվում է, որ առաջիկայում առանց այն էլ ծանրաբեռված ռեժիմով աշխատող բուժհաստատություններում մեծ հերթեր կլինեն, եւ քաղաքացիները ստիպված կլինեն օրերով սպասել` ամենապարզունակ դեղատոմս ստանալու համար: Սա դժվարություն կլինի հատկապես հեռավոր գյուղերի բնակիչների համար, որոնք դեղատոմս պետք է ձեռք բերեն մարզկենտրոնի հիվանդանոցներից: Բայց նրանց մասին մայրաքաղաքի տաքուկ սենյակներում նստածները չեն էլ մտածում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am