ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կհասնե՞ն Հայաստան. Այլընտրանք ունե՞նք

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի փոխանցմամբ, Վաշինգթոնը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել մի ժամանակաշրջանում, երբ թե՛ դեմոկրատականներն ու թե՛ հանրապետականները քննադատում են նախագահ Դոնալդ Թրամփին ռուսների վերաբերյալ նոր կոշտ քայլեր չձեռնարկելու համար: CBS հեռուստակայանի թղթակից Մարգարետ Բրենանի հետ զրույցում Թիլերսոնը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով արդեն խափանվել է ռուսական զենքի վաճառքի մի քանի գործարք, իսկ հիմա քննարկվում է կոնկրետ անհատների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Անցյալ ամռանը Միացյալ Նահանգների օրենսդիրները հավանություն են տվել «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին: Ընդ որում, օրենսդիրների գերիշխող մեծամասնությունը հավանություն էր տվել հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի առաջարկած օրինագծին․ Ներկայացուցիչների տանը հուլիսի 24-ին այն ընդունվել է 419 կողմ, 3 դեմ, իսկ հուլիսի 27-ին Սենատում՝ 98 կողմ, 2 դեմ քվեների հարաբերակցությամբ, հայտնում է «Ազատությունը»: Թրամփը, ով նախընտրական շրջանում խոստացել է բարելավել հարաբերությունները ռուսների հետ, որոշակի դժկամությամբ է խոսել օրենքի մասին, սակայն օգոստոսի 2-ին այն վավերացրել է: Փաթեթով նախատեսված պատժամիջոցները մեղմելու կամ չեղարկելու համար նախագահը պարտավոր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը: Փետրվարի 14-ին Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Սենատի ֆինանսների հանձնաժողովում ասել է, որ առաջիկայում կհրապարակվի հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Մնուչինի փոխանցմամբ՝ այդպես Վաշինգթոնը պատասխանում է 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուսների փորձերին: «Մենք շատ լուրջ ենք աշխատում այդ պատժամիջոցների հարցում», - ասել է նախարար Մնուչինը: CBS-ին տված հարցազրույցում պետքարտուղար Թիլերսոնը խոսել է նաև Ռուսաստանի նախագահի հետ իր անձնական հարաբերությունների մասին՝ ասելով, որ դրանք միշտ եղել են գործնական և պարկեշտ, դեռ այն տարիներից, երբ ինքը Ռուսաստան էր այցելել որպես էներգակիրների արդյունահանման բիզնեսում աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկի՝ ExxonMobil-ի ղեկավար: Նա մոտ 18 տարի գործնական կապեր է ունեցել Ռուսաստանի ղեկավարների, այդ թվում՝ նախագահի հետ: Պետքարտուղարի պաշտոնն ամեն բան փոխել է, Թիլերսոնի խոսքով, ինքը Պուտինին ասել է, որ այլևս ներկայացնում է ոչ թե ExxonMobil-ն, այլ Միացյալ Նահանգների ժողովրդին: «Ես նույն մարդն եմ, բայց գլխարկս փոխվել է», - ասել է Թիլերսոնը՝ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ հանդիպելով Պուտինին: «Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո դեմոկրատականներին զայրացրել է այն հանգամանքը, որ Սպիտակ տունը չի շտապում նոր պատժամիջոցներ սահմանել: Ֆինանսների նախարարության հրապարակած «կրեմլյան զեկույցում» ընդգրկված է ռուսաստանյան գրեթե ամբողջ պետական-քաղաքական վերնախավը և հարուստ գործարարները՝ ընդհանուր հաշվով 210 մարդ: Ֆինանսների նախարար Մնուչինն ասել է, որ հիմա ընթացքի մեջ է պատժամիջոցների ցանկը կազմելու աշխատանքը: Փետրվարի 16-ին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով հետաքննում է ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքները, «ԱՄՆ-ի դեմ դավադրության» և «խարդախության» մեղադրանք է ներկայացրել 13 ռուսաստանցիների և երեք ռուսաստանյան ընկերությունների: Փաստորեն, պատժամիջոցները դարձել են «դամոկլյան սուր», որը Ռուսաստանի գլխին կախված կմնա, քանի դեռ չեն վերանա դրանց հանգեցրած հանգամանքները, և չեն բավարարվի Կոնգրեսի ու Սպիտակ տան պահանջները, որոնք ներկայացվել են 2016-ի ընտրություններին ռուսների միջամտության, ինչպես նաև Ուկրաինայում և Սիրիայում ռուսների գործողությունների առնչությամբ: Ռուսները կտրականապես հերքում են ընտրություններին միջամտելու մեղադրանքը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերթական անգամ այդ մեղադրանքներն անվանել է «անարդար, անհիմն և անընդունելի»: «Ռուսաստանը չի ունեցել և չունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու սովորություն», - ասել է Պեսկովը: Նախագահ Թրամփը, իր հերթին, մշտապես պնդում է, որ իր թիմակիցների և ռուսաստանցի պաշտոնյաների հանդիպումներում որևէ ապօրինի հանգամանք, շահերի բախում չի եղել: Ավելին, Թրամփն ասել է, թե հետաքննությունը վկայում է, որ ռուսները սկսել են միջամտել ամերիկյան ներքաղաքական զարգացումներին դեռ այն ժամանակ, երբ ինքը չէր էլ որոշել առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Իսկ ի՞նչ է սպասում Ռուսաստանի դաշնակից երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին... Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ծանուցել էին Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ պայմանագիր կնքելու պարագայում հնարավոր է թիրախում հայտնվեն: Սա ոչ ավել, ոչ պակաս՝ բաց տեքստով ակնարկ էր ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը հետեւողականորեն իրագործվում է եւ ակնհայտորեն այն շարունակական կլինի: Հետեւաբար, Վաշինգտոնի նախազգուշացմանը պետք է լուրջ վերաբերել և  այլընտրանքների փնտրելու ուղղությամբ կոնկրետ քայլեր իրագործել: Ընդ որում, այլընտրանքի փնտրտուքը վերաբերվում է և՛ ռազմարդյունաբերական արտադրանքին, և՛ էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը: Գոնե այս երկու ուղղություններով, ակնհայտ է, որ ոչինչ չի արվում: Մինչդեռ հետո կարող է բավական ուշ լինել... Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am