Պատերազմի նոր սպառնալիք Բաքվից. Ի՞նչ է մտածում աշխարհը

«Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում», երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այս հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին այսօր առկա գլխավոր խոչընդոտը Հայաստանի ապակառուցողական և երկդիմի դիրքորոշումն է: Հայաստանը շարունակում է ոչնչացնել Ադրբեջանի կրոնական, ազգային և պատմական հուշարձանները», -նշել է Ալիևը: Իսկ ահա Ադրբեջանի Պաշտպանության նախարարը անցել է բոլոր սահմանները: «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, և չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի», ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը: Այս հանդիպմանը քննարկվել է շփման գծում տիրող ներկա իրավիճակը, ադրբեջանական կողմը դարձյալ բողոքել է, որ բանակցային գործընթացն արդյունք չի տալիս: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները, հակամարտության լուծման համար ջանքեր գործադրելով, զբաղվեին նաև դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով»,- ասել է Հասանովը: Բանը հասել է նրան, որ պաշտոնական Բաքուն արդեն եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանն է շարունակում սպառնալիքներ հնչեցնել: Ու սա այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Ալիևը Հայաստանի սահմանների նկատմամբ էր տարածքային պահանջներ ներկայացնում: Բաքվի սանձարձակությունն, ակնհայտորեն ունի պատճառներ, ու դա քաղաքակիրթ աշխարհի լռությունն է: Ի՞նչ սպասել մի երկրից, որտեղ մարդասպանին պետական մակարդակով հերոսացնում են: Երեկ էլ նոր տեղեկություն ստացվեց: Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին գեներալ լեյտենանտի կոչում են շնորհել Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց 14 տարի անց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին գեներալ լեյտենանտի կոչում են տվել Բաքվում: Հիշեցնենք, որ 2006-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, իսկ 2012-ին նրան արտահանձնել էին Բաքու: Վերադառնալուն պես Ալիևը համաներում էր շնորհել լեյտենանտին, իսկ պաշտպանության նախարարը նրան մայորի կոչում էր շնորհել: Ահա, սա է Ադրբեջանը: Ու սա ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, ինչպես ասում են՝ օրը ցերեկով: Հայկական դիվանագիտությունն իր ողջ ուժերը պետք է լարի աշխարհի հետ աշխատելու նոր ձևեր փնտրելու տեսանկյունից, և ակնհայտ է, որ ՀՀ արտաքին քաղաքական ներկայիս գերատեսչությունն իր ղեկավարով՝ այդ գործունեությունը ծավալելու ներուժ չունի: Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am