«Եթե մեկը խամաճիկին չշարժի, խամաճիկը չի շարժվի». Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (video)
Ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցներն այսօր Երևանից շարժվեցին դեպի Մայր Աթոռ: Ակցիայի մասնակիցները պահանջում են կարգալույծ անել Արամ Աթեշյանին, ով ըստ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո: Ակցիայի մեկնարկի օրը պատահական ընտրված չէ. երեկ Մայր Աթոռում մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը: Ակցիայի մասնակիցների նպատակն է նիստի մասնակիցներին փոխանցել իրենց նամակը, որտեղ իրենք մանրամասն ներկայացրել են Արամ Աթեշյանի ոչ հայանպաստ քայլերը: Մանրամասները՝ տեսանյութում.
