Ձերբակալված թմրամոլների ու թմրավաճառների խմբում է եղել «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են Իրանի Իսլամական Հանրպետության Սպահան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Մաջիթ Սաֆարալի Էսմաեիլզադեհը, 45-ամյա Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինը, նրանց դիմավորող, 19-ամյա Ալիռեզա Մաջիդի Էսմաեիլզադեհը: Ոստիկանությունում Մ. Էսմաեիլզադեհի ձեռքի ճամպրուկում հայտնաբերվել է 2 հատ պլաստմասե և 1 հատ ապակյա շշերով լցված անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ պոլիէթիլենային տոպրակի մեջ եղել է 20 հատ վարդագույն և 10 հատ Նեուռոգոլ գրառմամբ կապույտ գույնի դեղահաբեր : Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք եղել են Mitsubishi Grandis մակնիշի ZZ 378 GG համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Դավիթ Աղասու Մանուկյանը, Մաջիդի Էսմաեիլզադեհը, Արա Ջիվանի Ազիզիյանը և Սարգիս Ալեքսանի Օհանջանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին է, ով արդեն 7 տարի է իր պատիժն է կրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ Ոստիկանության քրեական հետախուզության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 15-ին, Նուբարաշենի կամրջի մոտ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էրեբունու Ոստիկանություն էին բերման ենթարկել 37-ամյա Էդգար Մխոյանին:

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am