ԵՄ-ը մարտի 10-ին կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները
Եվրամիությունը մարտի 10-ին ֆորմալ առումով կերկարաձգի Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցները, առանց քննարկման։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրները։«Որոշմանը հավանություն կտրվի մարտի 10-ին, դա ներքին գործերի եւ արդարադատության հարցերի խորհրդի նիստում կներառվի «A» (առանց քննարկման ընդունվող) հարցերի ցուցակում: Երեք մարդ հանվել է ցուցակից, քանի որ նրանք այլեւս ողջ չեն»,- ասել է ԵՄ-ի մի դիվանագիտական աղբյուր, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Նրա տվյալներով՝ պատժամիջոցները կերկարաձգվեն մինչեւ սեպտեմբերի 15-ը: Ցուցակում կմնա 146 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձ։
