Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ 2008-ի Մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելքի» նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեցին Հանրապետական պատգամավորները, Ծառուկյան խմբակցությունից էլ երեք ձեռնպահ գրանցվեց։ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել էր, որ մարտի 1-ի գործը չի վերաբացվի, քանի դեռ նոր հանգամանքներ երևան չեն եկել: Ի պատասխան՝ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նախ և առաջ հարցաքննության կանչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ի՞նչ եք ասում, ա՛յ ձեր ցավը տանեմ, հազարավոր կիլոմետրեր տեսագրություններ, ժամեր կան, ով է շնչել, արտաշնչել, նույնիսկ մկները չէին կարա…առանց տեսախցիկների, հարցաքննվե՞լ է այդ մարդը՝ պարոն գլխավոր դատախազ ոչ հեռավոր անցյալի ԱԱԾ-ն գիտե՞ք ինչքան է նկարել, ԱԱԾ-ին գնացե՞լ հարցրել եք՝ հլը բեր նկարածներդ: ՀՔԾ-ն մուտք գործե՞լ է ԱԱԾ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել: Իհարկե, ոչ: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք,ՊՆ-ում շտաբ էր ձեւավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները: Մարդուն պետական գաղտնիք բացահայտելու համար բացահայտել են, որ ինքը մամուլին տվել է, որ ՊՆ-ում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ է եղել, հարցաքննե՞լ եք, պարզե՞լ եք՝ այդ ինչ շտաբ է»,- ասաց Փաշինյանը: Ի պատասխան Կոստանյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի հարազատները կարող էին օգտվել իրենց իրավունքներից․«2014 թվականից կա օրենք, ըստ որի՝ մարտի 1-ի հետևանքով զոհված անձի իրավահաջորդը, անկախ նրանից՝ քրեական գործով ճանաչված է տուժող, թե ոչ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի հիմքով իրավունք ունի դիմելու փոխհատուցման համար: Այդ հարցը կարգավորված է»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am