«Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը դիմավորեց ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցներին» (video)

Մայր Աթոռում այսօր մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը: Նիստին զուգահեռ ՝Երևանից դեպի Մայր Աթոռ շարժվեցին ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակցիներն ու ակցիայի նախաձեռնողները, որոնք իրենց նամակը փոխանցեցին Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի նիստի մասնակիցներին: Ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ կարգալույծ անել Արամ Աթեշյանին: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո: Ակցիայի նախաձեռնողներից Արագած Ախոյանն, արտահայտելով իր մտահոգությունը, նշեց, որ իրենք Մայր Աթոռում են, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Աթեշյան հոգևորականի պահվածքին դեմ. «Առաջին տարին չէ, որ ճանաչում ենք Արամ Աթեշյանին, բայց այս անգամ նա անցել է բոլոր սահմանները: Մենք մտահոգված ենք Պոլսո հայ համայնքի ճակատագրով: Պետք է պահպանենք այդ համայնքը, որպեսզի այն դառնա հայանպաստ»: Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ Մայր Աթոռը ևս մտահոգված է հայ եկեղեցու այսօրվա և վաղվա համար. «Մեզ համար մի կողմից էլ ուրախալի է, որ մեր ժողովուրդը անտարբեր չի անցնում որևէ երևույթի կողքով: Մենք ուրախ ենք ձեզ այստեղ դիմավորելու: Սա այն հարցն է, որը որևէ մեկը չի որոշում, և այն հարցն է, որը չունի հստակ մի դեղատոմս, որը դուրս գրենք»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am