Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան... Օսմանանյան կայսրության «շարունակությունն է»

Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները կտրականապես հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը, սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից: Այս մասին իր հոդվածում նշում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Հարցն այս պատճառաբանությամբ այլեւս չի դրվում, թե ցեղասպանություն իրականացվել է, թե ոչ, այլ, թե ով է պատասխանատու դրա համար: Նրանք, ովքեր օգտագործում են այս հիմնավորումը, պնդում են, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության ոչ իրավահաջորդն է, ոչ էլ շարունակությունը, այլ մի նոր և անջատ պետություն։ Այս փաստարկն աստիճանաբար թուլացավ, երբ նախագահ Էրդողանն սկսեց խոսել և գործել որպես օսմանյան սուլթան... Երկու շաբաթ առաջ Թուրքիայի ղեկավարն ավելի բարդացրեց իրավիճակն իր երկրի համար, երբ, ըստ լոնդոնյան Times թերթի, պնդեց, թե «ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է՝ ուղղակի հակասելով Աթաթուրքի գաղափարախոսությանը, որը մերժել էր կայսերական դարաշրջանը՝ որպես հետամնաց, հնացած, որը պետք է անտեսվի ու մոռացվի, այլ ոչ թե փառաբանվի: Հայտարարելով, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է, Էրդողանը փաստորեն ընդունում է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության գործողությունների համար: Այլ կերպ ասած, Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգել է Օսմանյան կայսրության ունեցվածքը, ժառանգել է նաև նրա պարտավորությունները... Օսմանյան կայսրության նկատմամբ իր հավատարմությունը հաստատելու համար այս ամսվա սկզբին Էրդողանը մասնակցել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (հայտնի «Կարմիր սուլթան» մականունով) մահվան հարյուրամյակի արարողությանը, որին ներկայիս կառավարությունը վերականգնել է: Էրդողանը անտեսել է այն փաստը, որ Կարմիր սուլթանը 1894-1896 թվականներին հրամայել էր 300 հազար հայերի սպանդը՝ հայտնի որպես Համիդյան ջարդեր: Ինչպես հաղորդում է «Թայմս» թերթը՝ «Վերջին օսմանյան սուլթաններից մեկի ժառանգներին պետք է տրվի Թուրքիայի քաղաքացիություն, վերջ դնելով նրանց գրեթե հարյուրամյա վտարանդիությանն ու արտաքսմանը»: Ըստ Times-ի՝ Աբդուլ Համիդ 2-րդը ղեկավարել է 1876-ից մինչև 1909 թվականը և շատ է պախարակվել Քեմալ Աթաթուրքի ժամանակակից թուրքական հանրապետությունում՝ իր բռնատիրության, հակաարևմտականության և մամուլի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն, նախագահ Էրդողանի իշխանության օրոք նրան վերականգնել են: Աբդուլ Համիդի կյանքը նկարագրող Payitaht հեռուստատեսային շարքը, որն Աբդուլ Համիդի կյանքը ներկայացնում է շատ վառ գույներով, բարձր գնահատականի է արժանացել Էրդողանի կողմից, այն համարելով որպես անհրաժեշտ դիտում երիտասարդության համար՝ իրենց երկրի պատմությունը ճանաչելու նպատակով.... «Մենք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին համարում ենք ամենակարեւոր, ամենահեռատես եւ ռազմավարական մտածողություն ունեցող անձնավորություններից մեկը, որոնք իրենց դրոշմն են թողել մեր պետության վերջին 150 տարիների վրա»: Էրդողանն ասել է. «Մենք պետք է դադարենք դիտարկել Օսմանյան կայսրությունն ու Հանրապետությունը որպես իրար հակասող երկու դարաշրջաններ»: Աբդուլ Համիդը մահացել է 1918 թվականին, եւ այս շաբաթ նրա մահվան հարյուրամյակի արարողությանը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց, որ ինքն անձամբ կզբաղվի նրա ընտանիքի անդամներին քաղաքացիություն շնորհելու հարցով»: Այնուհետեւ Էրդողանը մեծամտորեն զգուշացրել է, որ ամերիկյան զինվորները Հյուսիսային Սիրիայում շուտով «օսմանյան ապտակ» կստանան, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Նա «ակնարկում էր կիսալեգենդար թուրքական մարտական շարժումը, որն իրենից ներկայացնում է լայն բացված ափով հզոր հարված, որը կարող է գետնին տապալել կամ նույնիսկ գանգ կոտրել ու սպանել»։ Թուրքական կառավարամետ լրատվամիջոցներից մեկի հրապարակած ծաղրանկարում պատկերված է Դոնալդ Թրամփը, որին «օսմանյան ապտակ» է հասցնում Էրդողանը։ Բացի այդ, «Ռոյթերսը» մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը աջակցում էր YPG-ին (քրդական ուժերը Սիրիայում), քանի որ վերջինս դավանում է նույն «մարքսիստական, կոմունիստական, անաստվածության» գաղափարախոսությունը… Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Հանրապետությունը բոլորովին նոր և Օսմանյան կայսրությունից անջատ պետություն է, միջազգային իրավունքի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը բացատրում է՝ «Հայերի դեմ 1915-1923 թթ. ցեղասպանությունը և համապատասխանությունը 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիային» խորագիրը կրող գրության մեջ, որ «իրավահաջորդ պետությունը» պատասխանատվություն է կրում նախորդ ռեժիմի կատարած հանցագործությունների համար։ Թերևս, այն պետությունը, որը նախորդի «շարունակությունն» է նույնիսկ ավելի շատ պատասխանատվություն է կրում, քանի որ նրանց միջև տարբերություն չկա, ինչպես խոստովանել է Էրդողանը 2 շաբաթ առաջ։ Բացի այդ, Ալֆրեդ դե Զայասն իր ուսումնասիրության մեջ մեջբերել է պրոֆեսոր Մ. Շերիֆ Բասիունին՝ նշելով, որ «Միջազգային իրավունքում, պետության պատասխանատվության իրավական շարունակականության և սկզբունքների դոկտրինան, «իրավահաջորդ կառավարությանը» պատասխանատու է դարձնում նախկին իշխանությունների խախտումներից բխած պահանջների առնչությամբ»։ Պրոֆ. Զայասը եզրակացրել է, որ «հայերի պահանջներն իրենց ապօրինի բռնագրավված ունեցվածքի համար չեն անհետանում սուլթանությունից Մուսթաֆա Քեմալի վարչակարգին անցնելու հետ»։ Ի վերջո, պրոֆ. Զայասը հաստատեց, որ «իրավահաջորդ պետությունների պատասխանատվության սկզբունքը պահպանվել է, նույնիսկ այն դեպքում, երբ այն սխալները, որ գործել են պետությունը և կառավարությունը, «իրավահաջորդ պետությանը» չեն պատկանում»: Այս սկզբունքը ձևավորվել է, մասնավորապես, Մշտական արբիտրաժային դատարանի կողմից՝ «Փարոս» արբիտրաժային գործով (Ֆրանսիայի և Հունաստանի միջև, 1934 թ.)։ Կարող ենք եզրակացնել, որ Էրդողանը, հաստատելով, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է, անզգուշորեն խոստովանել է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդին հասցված ցեղասպանական, տարածքային և տնտեսական վնասների համար: Էրդողանի խոստովանությունը պետք է ներկայացվի որպես ապացույց, երբ հայերի՝ Ցեղասպանությունից առաջացած պահանջները ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շաբաթ օրը, ժամը 12։00֊ին կհանդիպենք Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում․ Իշխան Սաղաթելյան (video) Օլիգարխներն ու իշխանության ձեռքբերումները․ ինչու՞ է իրար խառնվել Փաշինյանը (video) Ժողովու՛րդ, շատ կարևոր բան եմ ասում՝ իմացե՛ք՝ Ալիևն ինչ է ասել․ Երվանդ Բոզոյան (video) Ստերով և ահաբեկելով ընտրվելու քարոզչությունը հետզհետե ընթացք է ստանում․ Հովհաննես Ավետիսյան (video) ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը (video) Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ն դարձել է մանկապիղծների հովանավոր»․ Խաչիկ Մանուկյան (video) Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ» Պարգեւավճարների ֆոնդի 20 տոկոսը՝ շարքայիններին, 80-ը՝ վերնախավին. «Հրապարակ» Սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում Փաշինյանը մեզ տկլոր ա թողել, ոչ մի զենք էլ չի առել, 8 մլրդ դոլար պարտքը վերցրել ու պրեմյա ա բաժանել (video) Ինչպես է Փաշինյանը հենց այս պահին ազատվում իր թիմակիցներից․ Հովհաննես Ավետիսյան (video) Պետք է Հայաստանում հաստատվի քաղաքական այնպիսի համակարգ, որտեղ նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ» միավոր չէ. Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն պատրաստ է առաջիկա օրերին հարված հասցնել Իրանին Ուիթքոֆը և Քուշները Թրամփին տեղեկացրել են Ուկրաինայի և Իրանի շուրջ ժնևյան բանակցությունների մասին Որոշ քաղաքական գործիչներ փորձում են նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը․ Բոչորիշվիլի Ժողովու՛րդ արթնացեք․․․ սրանք մի վերջին աղետն են բերում․ քաղաքացի (video) ՔՊ-ում պարտության հո՞տ են առել (video) Վրաերթ Երևանում. տուժածը պարեկ է Սիրիան շահագրգռված է, որ Ռուսաստանի ներկայությունը պահպանվի․ Լավրով Շոյգու. Մի՞թե շարքային հայ քաղաքացիները չեն վճարելու վտանգավոր փորձարկումների համար Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, թերմշակված որոշում է. Շոյգու Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ Վթարային ջրանջատումներ Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կhարվածի Իրանին. Սուրեն Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am