Կարեն Կարապետյանը՝2018թ.-ի աշխատավարձերի մասին
2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10.2 %֊ով՝ կազմելով 198 816 դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Պետական հատվածում աճը կազմել է 7.1%, իսկ մասնավոր հատվածում՝ 11.3%»,- նշել է վարչապետը։ Կարապետյանը նաեւ ներկայացրել է ցուցանիշների գրաֆիկական պատկերը։
