«Ինչու՞ եք թուրքին այստեղ նստեցրել». Պավել Մանուկյանը՝ դատախազին

«Սասնա ծռեր» խմբի 10 ադամի գործով այսօրվա դատական նիստին դատարանի որոշմամբ ներկայացել էին հանրային պաշտպաններ, որոնք լիազորված էին իրականացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներից շատերի շահերը: Ամբաստանյալները, հիշեցնենք  դեմ են հանրային պաշտպանների ներկայությանը:Նրանք պնդում են,որ  իրենք ունեն իրենց կողմից ընտրված պաշտպաններ: Հանրային պաշտպանները հայտարարեցին, որ թեեւ իրենք ներգրավվել են որպես ամբաստանյալների շահերի պաշտպան, սակայն նրանց կողմից ընտրված պաշտպանները ներկա են նիստերի դահլիճում եւ առաջարկեցին դատարանին անդրադառնալ այս հարցի լուծմանը: Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս Արայիկ Խանդոյանն ասաց, որ ինքը ոչ թե պաշտպաններ, այլ եղբայրներ ունի՝ ի դեմս հետևյալ անձանց. «Ես պաշտպան ունեմ,փառք Աստծու,Արայիկներս,Մուշեղս,մենք մերոնցով էլի։Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք,բայց մեզ պարտադիր մի հատ աղջիկ է պետք ձեր լավերից»։ Դատարանը Խանդոյանին միջամտեց։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը  փորձում էր դիրքորոշում հայտնել, նրան ընդհատեց Պավել Մանուկյանը: «Ես ձեր դիրքորոշման, ձեր հայտարարության վրա թքած ունեմ»,-  հայտարարեց Պավել Մանուկյանը: Դատարանը նախազգուշացրեց Պավել Մանուկյանին, որ շարունակվելու դեպքում Մանուկյանին կհեռացնի, ինչին Մանուկյանը հակադարձեց, որ կարող է հեռացնել. «Ես թքած ունեմ ձեր որոշումների վրա»,- հազիվ լսելի էր Մանուկյանի ձայնը: Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլորը ռեժիմի գործիքներն են.«Հետևաբար դուք ձեր արածն արե՛ք, մենք էլ մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»։ Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ իր հերթին ասաց. «Եթե երկրի նախագահը ադրբեջանցուն հրապարակային ասում է՝ դու իմ հայրենակիցն ես, դուք էլ այդ նույն նախագահի կողմից նշանակվածն եք, ես ձեզ ի՞նչ ասեմ»։ Մանուկյանը դիմելով դատավորին՝ ասաց.«Խի՞ ես էս թուրքին բերել նստացրել դեմս»: Մեղադրողը, սակայն սա անարձագանք չթողեց. «Թուրք դու ես»: Նորից ինչ-որ բան հնչեց, որից հետո մեղադրող դատախազը հունից դուրս եկավ. «Արա՛, հանգստացի հլը»: Դատավորը սանկցիա կիրառեց Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Պավել Մանուկյանի նկատմամբ եւ նրանց հեռացրեց նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր» խմբի անդամները պահանջում էին նիստերի դահլիճից հեռացնել նաեւ մեղադրող դատախազին: Դատավորը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am