Թնդանոթներով կրակ են բացել Աֆրին հասած սիրիական ուժերի ու լրագրողների վրա
«Գանձասար»-ը, հղում անելով SANA գործակալությանը, նշում է, որ սիրիական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը հասել են Աֆրին՝ ԴԱՀԵՇ-ի ու թուրքական ուժերի գրոհի դեմ Աֆրինի բնակչությանը պաշտպան կանգնելու համար: Թուրքիայի զինված ուժերը թնդանոթներով կրակ են բացել Աֆրին հասնող ժողովրդական ուժերի ու նրանց ուղեկցող ԶԼՄ ներկայացուցիչների ուղղությամբ: Ժողովրդական ուժերը պետք է միանային Աֆրինի բնակչությանը՝ սիրիական հողն ու ժողովրդին պաշտպանելու համար:
