Քաղաքապետարանում թղթախաղո՞վ են զբաղվում, ովքե՞ր են այդ մարդիկ. պարզաբանում է Ա. Գեւորգյանը.ՀԺ

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջանն այսօր մի քանի լրատվամիջոցների հրավիրել էր քաղաքապետարան՝ շրջայց կատարելու եւ նկարահանումներ իրականացնելու: Փոստանջյանը ներկայացրել էր մասնավորապես մի սենյակ, որտեղ հավաքված էին մի խումբ տղամարդիկ, իսկ սենյակում խաղաթղթեր կային ու խաղի հաշիվների մասին նշումով թղթեր: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, սակայն, լրագրողներին խնդրեց դուրս գալ շենքից, որովհետեւ նրանց շրջայցի հրավիրելը, ըստ նրա, ինքնիրավչություն է եղել եւ լրագրողները տարածք են մուտք գործել ներքին կանոնակարգի խախտումով: Հայկական ժամանակը Արթուր Գեւորգյանից փորձեց  պարզել, թե ինչ սենյակ էր ներկայացվում տեսանյութում եւ ինչու էին այնտեղ խաղաթղթեր փռած: - Պարոն Գեւորգյան, ի՞նչ սենյակ էր դա, ովքեր էին այդ մարդիկ եւ ինչով էին զբաղվում ու ինչ խաղաթղթեր էին այնտեղ: - Նախ եւ առաջ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելու համար կա ներքին կանոնակարգ, որի խախտումով տվյալ խմբակցության ղեկավարը հրավիրել էր լրագրողներ, տարել այն տարածքներ, որի իրավասությունը ինքը չունի: Շենք մուտք գործելու համար պետք է առաջնորդվել աշխատակազմի համապատասխան կանոնակարգով: Դա կլինի խմբակցության ղեկավար, վարչության պետ, միեւնույն է, շենք մուտք գործելը, շենքում գտնվելը, առավելեւս նկարահանում կատարելը համար պետք է լինի համապատասխան կանոնակարգի համաձայն: Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը իրավունք ունի լրատմամիջոցներին հրավիրել բացառապես իր աշխատասենյակ: Բայց, ինչպես տեսանք, նա ինքնիրավչությամբ է զբաղվել եւ տարել է քաղաքապետարանի վարչական շենքի տարածքներով իրականացրել է ինչ-որ նկարահանումներ, որի իրավունքը չունի: - Ամեն դեպքում իրականությունը դրանից այլ չի դարձել. տեսանյութում տեսանք աշխատասենյակ, որտեղ տղամարդիկ էին հավաքված... - Ոչ թե տեսաք աշխատասենյակ, խնդրում եմ հստակեցնել եւ չփորձել կեղծել կամ չփորձել այլ տեսնկյունից ներկայացնել վարորդների հանգստյան սենյակը: Վարորդների սենյակը երբեւէ չի եղել եւ չի դիտարկվել որպես աշխատասենյակ: - Ո՞ւմ վարորդներն էին նրանք: - Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ծառայողական մեքենաների վարորդների մասին է խոսքը: Նրանք, բնականաբար, պետք է ունենան իրենց աշխատանքային պայմանները: Հանգստյան սենյակ եւս այդ մարդիկ պետք է ունենան, որտեղ եւ մուտք է գործվել, էլի եմ կրկնում, կանոնակագը կոպիտ խախտելով: Նա իրավունք չունի որեւէ մեկին այդտեղ ուղեկցելու: - Իսկ թեկուզ հանգստի սենյակում թղթախաղը նորմա՞լ է համարվում քաղաքապետարանում: - Ես անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում: Ի՞նչ թղթախաղ: - Խաղաթղթերը տեսանյութում երեւում էին: - Ես հակընդդեմ հարց տամ: Ինչ-որ խաղադրույքով խա՞ղ եք տեսել: Յուրաքանչյուր տեղ կարող են լինել խաղաթղթեր, կամ թե չէ յուրաքանչյուրի մոտ կարող են լինել խաղաթղթեր: Դա հանցագործությո՞ւն է: Դեռեւս ես չգիտեմ քրեական օրենսգրքում մի հոդված, որ խաղաթղթեր ունենալը քրեորեն պատժելի արարք է: Առավել եւս՝ հանգստի սենյակում: - Պարոն Գեւորգյան, իսկ որտե՞ղ է գրված, որ լրագրողները իրավունք չունեին մտնել քաղաքապետարանի շենք: - Դա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին կանոնակարգն է, որը սահմանվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից եւ այդ կանոնակարգին պարտավոր են ենթարկվել յուրաքանչյուրը այս շենքում: Շենքը վարչական շենք է, վարչական շենքի տարածքում աշխատակազմի ղեկավարը կարող է սահմանել ներքին կանոնակարգ: Օրենքով դա սահմանված է եւ որեւէ խախտում չկա:   Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am