Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատերերի կապիտալը Հայաստան չի գա.ՀԺ

Հայկական ժամանակը գրում է. Ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին վաճառել է «Մագնիտում» ունեցած իր 29 տոկոս փայաբաժինը մոտ 2.5 միլիարդ դոլարով: Այս տեղեկատվությունը լայնորեն քննարկվում է հայ հանրության եւ ԶԼՄ-ների շրջանում: Լուրը իրոք հետաքրքրիր է: Նախ Սերգեյ Գալիցկին հայ է՝ Հարությունյան ազգանունով, եւ միայն ամուսնանալուց հետո է վերցրել կնոջ ազգանունը: Երկրորդ՝ Գալիցկին ամենահարուստ ռուսաստանցիներից մեկն է. նրա կարողությունը «Ֆորբսը» գնահատել է 5.7 միլիարդ դոլար: Երրորդ. «Մագնիտը» ՌԴ մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցն է՝ ունի մոտ 13 հազար օբյեկտ:  Համաձայնեք, եթե Գալիցկին լիներ բելառուս, ղազախ կամ ճապոնացի, «Մագնիտի» փայամասի վաճառքի մասին լուրը մեզ ընդհանրապես չէր հետաքրքրի: Այսինքն վերը նշված ցանկի ամենակարեւոր կետը առաջինն է՝ որ Գալիցկին ազգությամբ հայ է: Եվ այս փաստը շատերի մեջ հույսեր է առաջացնում, որ ռուսաստանաբնակ հայերի կապիտալը կարող է գալ ՀՀ: Այս հույսերը կարծես ավելի իրական են դառնում, երբ հաշվի ենք առնում, որ ռուսաստանաբնակ մի քանի հայ միլիարդատերեր հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում: Այդպիսի ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերից է նաեւ «Ռոսգոսստախ»-ի սեփականատեր Դանիիլ Խաչատուրովը: Նաեւ՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Որոշ գործարար շրջանակներում համոզմունք կա, որ իրենց կապիտալը ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու համար նշված անձինք ներդրումներ կանեն ՀՀ-ում: Որքանո՞վ են այդ հույսերը իրականանալի: Կոնկրետ օրինակներով կարելի է պատասխանել այդ հարցերին: Ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերը կամ խուսափում են Հայաստանում ներդրումներ անելուց, կամ էլ եթե անում են, ապա դրանք, պատկերավոր ասած, կապ չունեն տնտեսության որակի ու մրցունակության բարձրացման հետ: Այդ ներդրումները ուղղված են միայն ու բացառապես ներքին շուկայում սպառվելու վրա: Գալիցկու «Մագնիտներից» Հայաստանում ընդհանրապես չբացվեց, Խաչատուրովի «Ռոսգոսստրախը» ընդամենն ապահովագրություն է իրականացնում, իսկ Սամվել Կարապետյանը մեկը մյուսի ետեւից միայն մոլեր է բացում: Այլ կերպ ասած, եթե նշված անձինք որոշեն, որ իրենց կապիտալը Հայաստանում ավելի ապահով է, նրանք «մտնելու» են այնպիսի ոլորտներ, որոնք չեն ենթադրում տեխնոլոգիական արտադրություն, արտահանելի մրցունակ ապրանքների արտադրություն: Ու քանի որ նրանց նախընտրած ոլորտները միայն ներքին շուկայում են սպառվելու, իսկ մեր ներքին շուկան չափազանց փոքր է, ուրեմն նրանց կապիտալը Հայաստան չի գալու: Այլ մանրամասներ՝  «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am