Դստեր հետ կամրջից նետված կնոջ ու նրա մոր աշխատավարձը 6 ամիս պետք է պահպանվեր. ՀԺ

Հայկական ժամանակը գրում է. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատում են մեր տեղեկությունը, որ Երեւանում 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանն ու նրա մայրը վերջերս աշխատանքից ազատվել են նշված նախարարությունում հաստիքների կրճատման հետեւանքով՝ հոկտեմբերին լուծարվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, որտեղ էլ աշխատում էին Գայանեն ու նրա մայրը, բայց նաեւ ընդգծում են, որ նրանց աշխատավարձը օրենքով սահմանված կարգով պահպանվելու էր վեց ամիս:Հանրությանը ցնցած այս դեպքից հետո հակասական տեղեկություններ էին տարածվում: Նշվում էր նաեւ, որ միայնակ մայրը չի կարողացել հոգալ երեխայի կարիքները եւ սոցիալական խնդիրների հետեւանքով է փոքրիկի հետ դիմել այդ քայլին: Նրանց ճանաչողները, սակայն, այդ թվում մոր հետ կամրջից նետված Անահիտի դպրոցում, մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ նրանք սոցիալական ծանր խնդիրներ չունեին: Այդուհանդերձ, մեզ հաջողվել էր պարզել, որ Գայանե Հարությունյանի ու նրա մոր զբաղեցրած հաստիքները վերջերս կրճատվել են: Նշել էինք նաեւ, որ մեր տեղեկություններով Գայանեն դիմել է ԱԻ նախարարին եւ խնդրել ընտանիքում երկուսին միանգամից գործազուրկ չդարձնել: Ամուսնալուծված Գայանեն դստեր հետ ապրում էր ծնողների տանը:Նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ Գայանեն եւ նրա մայրը ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի համաձայն՝ հոկտեմբերի 18-ից տեղափոխվել են Քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ, ինչը նշանակում է, որ շուրջ 6 ամիս նրանք շարունակելու էին ստանալ իրենց աշխատավարձը՝ առանց որեւէ փոփոխության եւ համարվում էին քաղաքացիական ծառայող՝ հնարավորություն ունենալով նշանակվելու քաղաքացիական ծառայության մեկ այլ պաշտոնի:ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը մեզ հետ զրույցում նաեւ հաստատեց տեղեկատվությունը, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդառաջելով իր մասնագիտական գործունեությունը համակարգում շարունակելու Գայանե Հարությունյանի դիմումին՝ հանձնարարել է նրան աշխատանքի ընդունել «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման առաջատար մասնագետի պաշտոնում, որտեղ աշխատել է 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից: Ընդ որում, ըստ Նանա Գնդոյանի, հաշվի առնելով Գայանեի աշխատանքային փորձը նախարարությունում, նրան ընդառաջել են եւ նշանակել զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան նախատեսված է ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի պաշտոնի համար:Ինչ վերաբերում է Գայանեի մոր ֆինանսական կարգավիճակին, նախարարությունից տեղեկացնում են, որ 2018թ.-ի ապրիլին լրանում է նրա կենսաթոշակային տարիքը եւ նա կենսաոշակի էր անցնելու քաղաքացիական ծառայության ռեզերվում իր ամբողջական աշխատավարձը ստանալուց հետո:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am