«Ես նեղվում եմ, որ պետական մարմինների անօրեն գործող աշխատակիցներին չեմ կարող գոնե կտտցնել կամ էլ բլդուղ անել». Սերգեյ Դանիելյան (video)
«Ես ուզում եմ մեր իշխանությանը տեղյակ պահել՝ ես գող եմ բռնել»,- այսօր Հայելի ակումբում ասաց դերասան «ՔԱՔ» կուսակցության ղեկավար Սերգեյ Դանիելյանը: Սերգեյ Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին: Դերասանը նշեց՝ հաշվի առնելով, որ վարչապետը, նախագահը տեղեկացված չեն ԴԱՀԿ-ի այլանդկանություններից, որոշել է վերջիններիս օգնել. «ԴԱՀԿ-ն ինձանից մոտավորապես 30 հազար դրամ փող է գողացել: Փաստաբանիս հետ դիմեցինք դատարան, շահեցինք դատը և ԴԱՀԿ-ն վերադարձրեց ինձանից գողացված գումարը»: Սերգեյ Դանիելյանը չգիտի, թե ո՞վ է գողը՝ ԴԱՀԿ-ի պե՞տը, կամ էլ ուղղակի աշխատակիցները, բայց մի բանում վստահ է, որ, լինելով իշխանամետ քաղաքացի, պատրաստ է միշտ լինել իշխանության կողքին ու բացահայտել նման գողությունները: Եզրափակելով իր խոսքը՝ դերասանը խնդրանքով դիմեց նախագահին ու վարչապետին, որ եթե անգամ անբարեխիղճ աշխատողներին պատժելու օրենք չեն ընդունում, գոնե քաղաքացիներին կտտցնելու կամ էլ բլդուղ անելու հնարավորություն տան: Մանրամասները՝ տեսանյութում.
