Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի դեմ  բողոքի ակցիա է սպասվում

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցը դեռ լուծում չի ստանում,և կարծես նոր լուրջ զարգացումներ են սպասվում: Հիշեցնենք՝ պատրիարքական տեղապահի ընտրության հարցը որոշվել էր անցած տարի  ՝փետրվարի 23-24-ին ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ տեղապահի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար: Մարտի 15-ին Պոլսո պատրիարարքարանում դռնփակ ժողովի ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ընտրվել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ: Նոր տեղապահը պետք է նախապատրաստեր պատրիարքի ընտրությունները, սակայն մինչ օրս թուրքական իշխանությունները չեն տալիս համաձայնություն ընտրություն անցկացնելու մասին: Օգոստոսին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր Պատրիարքի ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանը դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա: Պոլսո Հայոց պատրիարքի նախկին տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ամիսներ առաջ  Երևանում հայտարարեց, որ պատասխան չի էլ լինի, քանի որ իշխանությունը Բեքչյանին՝ հետևաբար նաև ընտրությունների արդյունքները չի ընդունում։ Արքեպիսկոպոսի խոսքով ՝ Ստամբուլի նահանգապետարանից էլ են ասել՝ «ընտրություն եք ուզում ՝ ուրեմն ամեն ինչ վերադարձրեք հին վիճակին»։ Քանի որ ինքը երբեք իր կամքով հրաժարական չի տվել: Ավելին, նա ասել է, որ թուրքական իշխանությունները պարտադրում են, որ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանա պաշտոնից: Բանն այն է, որ Աթեշյանը համարվում է թուրքական իշխանությունների կամակատարը եւ ամեն ինչ անում  Բեքչյանին հեռացնելու ուղղությամբ: Վաղը՝ փետրվարի քսանին,  Մայր Աթոռում կայանալիք  Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվի Պոլսո Հայոց պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, կաթողիկոսանիստի առջեւ խնդրո առնչությամբ բողոքի ակցիա է սպասվում պատմաբան Գեւորգ Յազըչյանի եւ մի խումբ խնդրով մտահոգ մարդկանց նախաձեռնությամբ: Բողոքի հասցեատերը մեր զրուցակից Յազըչյանի խոսքով Գերագույն հոգեւոր խորհուրդն է՝ որպես հոգեւոր հավաքական մարմին եւ ոչ թե միայն կաթողիկոսը։ « Հոգեւոր խորհուրդը իրավասու է ՝ որոշում կայացնելու եւ այդ որոշումը պարտադրելու, հետեւաբար մեր պահանջը ողջ խորհրդին է ուղղվելու, իսկ պահանջը հետեւյալն է՝ այլեւս չափ ու սահման դնել Արամ Աթեշօղլու սանձարձակություններին, կլինի դա պատիժ, թե որոշում, թող որոշի հոգեւոր խորհուրդը»,- ասում է մեր զրուցակիցը: Յազըչյանը հույս ունի, որ իրենց պահանջը տեղ կհասնի, եւ միջոցներ կձեռնարկեն Աթեշյանի, կամ ինչպես ինքն է ասում՝ Աթեշօղլու դեմ:Բողոքի ակցիան պատմաբանի վստահեցմամբ բացառապես խաղաղ բնույթ է կրելու, առանց գոռում-գոչյունների, պահանջների վերաբերյալ ընդամենը պաստառներ կպարզեն: Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am