Աշխարհազորայինները ժամանել են Աֆրին
Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայի աշխարհազորայինները ժամանել են Աֆրին տեղացիներին Թուրքիայի ագրեսիայի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու համար: Աղբյուրի համաձայն՝ թուրքական ուժերը Աֆրին ժամանելուն պես գնդակոծել են սիրիական աշխարհազորայինների գտնվելու վայրը:
Աշխարհազորայինները «մասնակցելու են Թուրքիայի ագրեսիայի եւ ԻՊ դեմ դիմակայությունում՝ պաշտպանելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ խոչընդոտելով Էրդողանի ռեժիմի եւ իր վարձու ահաբեկիչների՝ այդ շրջանը գրավելու փորձերին»:
