Միայն Հայաստանին չէ, որ ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի ռազմատեխնիկական համալիրի հետ համագործակցության հարցով. «Ազատություն»

Հայաստանի կառավարությունը միակը չէ, ում Միացյալ Նահանգները նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ կնքվեն: Այս մասին տեղեկանում ենք Երևանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից: «Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Հայաստանի կառավարությունը միակն է, ում ԱՄՆ-ը հղել է հայտնի ծանուցումը: «Մենք կիրառում ենք ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների օգնությամբ հակադարձելու մասին օրենսդրությունը՝ նպատակ ունենալով ճնշումների միջոցով դրդել Ռուսաստանին փարատելու մեր մտահոգությունները Ուկրաինայի հանդեպ իր կողմից դրսևորած ագրեսիայի, այլ պետությունների ներքին գործերին միջամտելու և մարդու իրավունքների ոտնահարումների մասով: Օտարերկրյա պետությունները և մասնավոր ընկերությունները տեղեկացվել են, որ ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ նշանակալի գործարքները կարող են հայտնվել պատժամիջոցների դաշտում», – ասված է դեսպանատան պատասխանում: Միևնույն ժամանակ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունից հրաժարվել են նշել երկրների ու մասնավոր ընկերությունների անվանումները, որոնց հղվել է տվյալ ծանուցումը: «Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան: Ընդհանուր առմամբ, եթե պատժամիջոցներ լինեն, ապա դրանք հիմնականում կառնչվեն ոչ-ռուսական ընկերություններին, որոնք Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ ունեն», – ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am