«Քա′ջ եղեք, տղանե′ր». նախարար Ամիրյանը չի ընդունում «չեմպիոն թատրոնի փոքր-ինչ վախվորածությունը»

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայիս և տասնամյակներ առաջ Լոս Անջելես մեկնած մի խումբ արտիստներ առաջիկայում գյումրվա հումորային թեմաներով համատեղ ներկայացում կպատրաստեն, որը կխաղան և′ Գյումրիում, և′ Լոս Անջելեսում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի և տնօրեն Տիգրան Վիրաբյանի այս գաղափարը երկու ձեռքով ողջունեց նախարար Արմեն Ամիրյանը։ Սակայն ցուցանիշներով ու որակով «չեմպիոն» թատրոնի տնօրենության հետ ամեն ինչ չէ, որ այսպես հարթ ընթացավ 2017 թվականի հաշվետվության ու 2018 թվականի անելիքի շուրջ քննարկմանը։ Եվ մեկ հարցում էլ բանավեճ չեղավ։ Երբ ներկայացվեց, որ Թատրոնն աշխատել է 98% վաճառված տոմս և 2% հրավիրատոմս սկզբունքով, Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց. «Հրավիրատոմսով հանդիսատեսը մեզ հետաքրքիր չէ»։ «Այո′, դա ամենավատ հանդիսատեսն է»,- ավելացրեց նախարար Ամիրյանը։ 2017թ. Գյումրու պետական թատրոնին պետբյուջեից հատկացվել է 169 միլիոն դրամի սուբսիդիա, Թատրոնն ունեցել է մոտ 48,5 միլիոն դրամի փաստացի եկամուտ ( 2016թ. մոտ 29 միլիոն դրամի համեմատ)։ Եկամտի մոտ 34 միլիոն դրամն ստացվել է տոմսերի վաճառքից, 11 միլիոնը՝ դահլիճի, մոտ 3 միլիոնը՝ տարածքի վարձակալումից։ Նախարար Ամիրյանին չգոհացրեց այն, որ 2017 թվականին 7 պրեմիերա ունեցած և 142 ներկայացում խաղացած թատրոնը 2018-ին ընդամենը 3 պրեմիերա և 125 ներկայացում է նախատեսում։ Բացատրությունը, որ նոր ներկայացումներն անելու են հրավիրյալ ռեժիսորները, և որ որակի համար ժամանակ է պետք, նույնպես չգոհացրեց նախարարին. « Բոլորս էլ գիտենք որակյալ ներկայացում բեմադրելու օպտիմալ ժամանակը։ Բացի այդ, Խորհրդային տարիներին ամեն մի թատրոն շաբաթական վե՞ց ներկայացում էր խաղում, երբեմն՝ օրական մի քանիսը, ես առաջարկում եմ գոնե երեք ներկայացում խաղալ շաբաթական և ունենալ գոնե 5 նոր ներկայացում տարեկան»։ Թատրոնի տնօրենությունը տատանվելով ընդունեց նախարարի այս առաջարկը, ինչին վերջինս արձագանքեց. «Ձեր վախվորածությունն ինձ դուր չի գալիս, չեմպիոնն իրավունք չունի իրեն այդպես պահելու, ես ուզում եմ, որ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը վերցնեն ռիսկը… Քա′ջ եղեք, տղանե′ր, պայմանավորվեցի՞նք։ Իսկ ապրիլի 20-ից գալիս ենք ձեզ մոտ՝ պրեմիերայի»։ Ապրիլի վերջին Թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի Ապրիլյան պատերազմի թեմայով ներկայացումը, մինչև մայիս՝ մանկական «Ձյունիկն ու յոթ թզուկները», ապա մեկական ներկայացում կբեմադրեն հրավիրյալ ռեժիսորներ Վահե Շահվերդյանն ու Նարինե Մալյանը։ Մարտ ամսից Թատրոնի խաղացանկային որոշ ներկայացումների գլխավոր դերերում կներգրավվի Հրանտ Թոխատյանը։ Այս փորձը կշարունակվի, և այլ հայտնի դերասաններ ևս միառժամանակ հանդես կգան Գյումրու թատրոնի բեմում։ Թատրոնի արտիստները հյուրախաղեր կունենան Երևանում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ ՀՀ մշակույթի նախարարություն 

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am