Սիրիայում մի քանի տասնյակ ռուսներ են վիրավորվել.ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասված է,որ Սիրիայում «վերջերս տեղի ունեցած ռազմական բախման հետևանքով» մի քանի տասնյակ ռուս է վիրավորվել: հստակ թիվ ու վայր չի նշվել:ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշված է, որ վիրավորները Ռուսաստանի զինծառայողներ չեն: Ռուսաստանը նրանց օգնություն է ցույց տվել և տեղափոխել հայրենիք, նշված է հայտարարությունում:
