ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխաններ չունի ուղիղ հարցերին

«Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ն մի շարք առողջական խնդիրներով գտնվում է խոնավ կարանտինային խցում: Նրա փոխանցմամբ՝ խցի խոնավությունը բացասաբար է անդրադառնում իր առողջական վիճակի վրա, իսկ բուժմաս տեղափոխելու դիմումը ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եղիազարյանը մերժել է:Սրա մասին Է. Ե.-ն հայտնել է 2017 թ. հոկտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղած դիմումում:Կալանավորն անդրադարձել էր նաև ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակին և նշել, որ այն սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում:Դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. նոյեմբերի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ Է. Ե.-ի խախտված իրավունքները վերականգնելու և դիմումում նշված մյուս հանգամանքներն ստուգելու ու խախտում կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:Չնայած դիմումում բարձրացված հարցերի բովանդակությանը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը: 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված իր պատասխանում վերջինս նշում է, թե ինչ հետազոտություններ է անցել Է. Ե.-ն, և ինչ բուժում է նշանակվել:Ընդ որում՝ հիշատակված հետազոտությունների գերակշիռ մասն իրականացվել է կալանավորի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացրած դիմումից հետո: Բայց կարանտինային խցի պայմանների ու կալանավորի առողջության վրա դրա ունեցած ազդեցությանը Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի պատասխանում անդրադարձ չկա: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am