ՄԻԱՑՈՒՄ.«Երկիր Ծիրանի»-ի ուղերձը/տեսանյութ/

Կասեցված Մեծ Միացումը նորից շարժման մեջ դնելու մասին «Երկիր Ծիրանի»-ի ուղերձը Արցախյան շարժումը ժամանակակից հայ ազգի և հայոց պետականության համար դարձավ բեկումնային: Արցախյան շարժման հիմնական և գլխավոր կարգախոսը` ՄԻԱՑՈՒՄԸ, ունեցավ ազգային գաղափարախոսության հզոր ազդեցություն և ազգային քաղաքական ծրագրի իրականացման կարևոր  նշանակություն: Մինչև 1988-ը, հատկապես՝ վերջին 100-ամյակում, հայ ազգն անընդհատ կրելով պարտություն, երբեմնի քաղաքական ազգ լինելու իր առաքելության վերականգնման և աշխարհում իր արժանի տեղը զբաղեցնելու հարցում ամրագրեց համաշխարհային քաղաքական կարգավիճակ: 1988-ը հայ ազգի արցախյան հատվածը ներկայացրեց Հայկական պետականության բաժան-բաժան արած քաղաքական քարտեզի և հայ ազգի մասնատված մասի լրջագույն քաղաքական հայտը, որը համախմբեց աշխարհի բոլոր հայերին ազգային քաղաքական հայտի շուրջ և հիմք հանդիսացավ  ներկայիս Հայկական պետականության քաղաքական քարտեզի համար: Արցախյան շարժման առաջնորդներից ամենաառաջադեմները տեսնում էին հայոց պետականության և նրա տարածքային ամբողջականության վերականգնումը և հայ ազգի մասնատված հատվածների միացումը մեկ ազգային պետականության ներքո, և որպես Մեծ Միացման սկիզբ, ընդունում էին ոչ միայն Արցախի ԼՂԻՄ հատվածի, այլ նաև ամբողջ Արցախի, Ուտիքի, Գանձակի ու Նախիջևանի միացման և հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հեռատես հնարավորությունը: Ցավոք, այս քաղաքական հայտն անմիջապես սկսվեց հետապնդվել, և Արցախյան շարժման բեկումնային ընթացքը կասեցվեց: Մինչ օրս ազատագրված մեր Հայրենիքի մի մասը՝ ներկայիս Արցախի Հանրապետությունը, շարունակում է մնալ մեր կողմից չճանաչված՝ որպես մեր միասնական պետականության մաս, և մեր հայ ազգի արցախյան հատվածն ու համասփյուռ հայությունը շարունակում են զրկված լինել հայոց պետականությունում քաղաքական իրավունքներից: Արցախյան շարժման 30-ամյա հրաշալի բեկումը կարիք ունի կասեցումից դուրս բերելու և նորովի շարժման մեջ դնելու: Արդի աշխարհում մեր ազգի և մեր պետականության լուրջ ու ծանրակշիռ կարգավիճակն ամրագրելու համար մեզ կրկին անհրաժեշտ է բեկումնային շարժում՝ ՄԻԱՑՈՒՄ կարգախոսի ներքո, և քաղաքական առաջնորդություն՝ Արցախյան շարժման բեկումնային հերոսներ Արթուր Մկրտչյանի, Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե Մելքոնյանի կերպարներով: ՄԻԱՑՈՒՄ՝ Հայկական երկու պետությունների: ՄԻԱՑՈՒՄ՝ Հայաստան-Սփյուռք մեկ քաղաքական մարմնում: ՄԻԱՑՈՒՄ՝ արդի Հայկական պետականության՝ առայժմ դեռ 42 հազար քառակուսի կիլոմետր քաղաքական քարտեզի ներքո, 10 միլիոնը գերազանցող քաղաքական իրավունքներով հայությամբ: Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am